Monday, 14 06 2021
Էրդողանը հանդիպումներ է ունեցել Մակրոնի, Ջոնսոնի և Մերկելի հետ
Կան ուժեր, որ տխրել են գերիների վերադարձից ու այս քանի օրն ինչ բամբասանք ասես տարածում են․ Փաշինյան
ԱՀ պետական նախարարը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային միասնության ավտոերթ կանցկացվի դեպի Սյունիք
19:20
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները․ Բորելի հայտարարությունը
19:09
Եվրո-2020․ Չեխիան հաղթեց Շոտլանդիային
Ընտրական «տասովշիկների» դեմ պայքարը շարունակվում է․ Փաշինյանը՝ Ավշարում
Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը
Հունիսի 21-ից հետո ՀՀ-ում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների. Մարուքյան
Գարեգին երկրորդը կարողանալո՞ւ է տալ դրա պատասխանը
Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին
Այս քարոզարշավը ապագայի մասին չէր, այն անցյալի բեռը իրար վրա գցելու մասին էր
18:15
Կոկա-Կոլա` 25 տարի Հայաստանում
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Ծառուկյանը դուխով ասում է՝ վարկերը ներենք․ թող սեփական օրինակով ցույց տա․ Փաշինյանը՝ Ոսկետափում
Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է
Ադրբեջանը պատերազմը սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի անդամները բուկլետներ բաժանեցին Արաբկիր համայնքում
17:26
ՆԱՏՕ-ն կդադարի Ռուսաստանը համարել «կառուցողական գործընկեր»
Հունիսի 20-ից թավիշի ժամանակները անցնելու են․ Փաշինյանը՝ Ավշար համայնքում
Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողներին ստիպում են քվեարկել Քոչարյանի օգտին՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից
Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը բազմաբովանդակ միջոցառումներով կնշվի Հայաստանում և արտերկրում
Նիկոլ Փաշինյանը Արարատում խոսեց Հոկտեմբերի 27-ի գործից
16:40
Ուժի մեջ են մտել ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր
ՀՀ Սյունիքի մարզում մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում
Վեդիի հանրահավաքն ավարտում ենք երթով. Փաշինյան
16:10
ՆԱՏՕ-ի երկու նավ մտել է Սև ծով

Դիմում գոյություն չունեցող դաշինքին, կամ Երևանի լրջանալու պահը

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, կազմակերպության 2-րդ հոդվածից բխող քննարկման համար, որը պայմանավորված է Հայաստանի սահմանին առկա իրադրությամբ, Իշխանասարի և մի քանի այլ ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով:

Ինչ սպասել ՀԱՊԿ-ից, որպես արձագանք: Ամբողջ հարցն այն է, թե ինչը կլինի ՀԱՊԿ անդամների գնահատմամբ անհրաժեշտություն, և դրանից ինչպիսի գործողություն կբխի, ինչ տրամաբանությամբ: Օրինակ, կարո՞ղ է ՀԱՊԿ-ը կոշտ դիմել Ադրբեջանին, վերջնագրի տոնով, սպառնալով պարզապես ռազմական պատասխանով: Թե՞ ՀԱՊԿ-ը կդիմի Հայաստանին, ասելով, որ անհրաժեշտությունից բխում է ապահովել ռեգիոնալ կայունությունը և դրա համար ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին՝ սահմանային գոտում տեղակայելով այսպես ասած խաղաղապահ կոնտինգենտ կամ հատուկ արձագանքման ստորաբաժանումներ: Ի՞նչ տարբերակով կարձագանքի իր դաշնակից անդամ պետության սահմանների հանդեպ ոչ անդամ պետության ոտնձգությանը ՀԱՊԿ-ը: Այստեղ համենայնդեպս կա այսպես ասած նախապատմություն, երբ նախորդ տարիներին Ադրբեջանի գործողությունները արժանացել են ոչ թե ՀԱՊԿ անդամների հանդիմանությանն անգամ, այլ հակառակը՝ ՀԱՊԿ անդամները  Ադրբեջանի հետ ունեցել են դաշնակցային ու եղբայրական հարաբերություն: Հայաստանը ՀԱՊԿ-ին դրել է փաստի առաջ, ըստ էության, բայց այստեղ առկա է հարց՝ ինչ է անելու Հայաստանը, երբ ինքը հայտնվի ՀԱՊԿ ռազմա-քաղաքական «ինֆանտիլության» փաստի առաջ:

Միայն նրա համար, որ աշխարհը տեսնի, թե ինչ աստիճանի գոյություն չունեցող դաշինք է այդ հապավումը կրող կազմակերպությունը, արժեր դիմել։ Պետք է վստահ լինել՝ եթե ՀԱՊԿ-ը պատրաստ լիներ արձագանքել, ապա կազմակերպությունն ինքն ավելի շուտ կդիմեր Հայաստանին, քան դա կհասցներ անել Երևանը: Ըստ այդմ, ինչ ենք անում, երբ ՀԱՊԿ հերթական անգամ դրսևորում է այսպես ասած չեզոք անտարբերություն և անում հերթապահ հայտարարություններ: Իսկ դա թերևս ամենահավանական վարքագիծն է, որ հնարավոր է սպասել, դատելով նախորդ տարիների գործողություններից: 2014-15 թվականներին Ադրբեջանը ըստ էության պատերազմ էր վարում Տավուշի ուղղությամբ, պարբերաբար շաբաթներով լարելով իրավիճակն ու թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը, նույնիսկ անմիջական սահմանից հեռու: Դա որևէ կերպ հետաքրքրո՞ւմ էր ՀԱՊԿ անդամներին: Եթե այո, ապա թերևս Ադրբեջանին իրենց ռազմական և քաղաքական աջակցության գինը Բաքվի համար թանկացնելու տեսանկյունից: Նրանք իրենց լռությունն ու անտարբերությունը թերևս ավելի թանկ էին վաճառում Ալիևի վրա:

Հայաստանի դիմումը թերևս օգնել է նրանց էլ ավելի թանկացնել լռության գինն Ալիևի համար: Արժե՞ր այդ քայլը: Այո, եթե իր համար որոշում է հետագա քայլերի հաջորդականությունը՝ ինչ ենք անում, երբ բախվում ենք ՀԱՊԿ ավանդական և միանգամայն սպասելի անտարբերությանը: Եթե Հայաստանը չունի հաջորդ քայլը, ապա գուցե արժե այսօրվանից խորհել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին դիմելու մասին, Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգության հարցը տեղափոխելով այնտեղ: Գուցե այդժամ նաև հնարավորություն լինի պարզել, թե որն էր այդ անդամ պետություննեերից այն, որ արգելափակել էր 44-օրյա պատերազմի կեսին՝ հոկտեմբերի 19-ին ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունումը, որը Արցախի դեմ պատերազմը կարող էր կանգնեցնել բոլորովին այլ կոնֆիգուրացիայով, քան նոյեմբերի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում