Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Սյունիքի իրադարձությունները պրովոկացիա են մեր և ռուսների դեմ, ու դա անում է ոչ թե Ադրբեջանը, այլ` Թուրքիան․ Ս. Սարգսյան

Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Ինչ է կատարվում Սյունիքում

Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ:

Հիմա հերթով.

Հիշու՞մ եք իսկանդերի պատմությունը: Էն, որ Բաքուն մեղադրում էր ռուսներին, որ նրանք պատերազմի ժամամակ Իսկանդեր էին կիրառել Ադրբեջանի դեմ: Ո՞րն էր այդ մեղադրանքի իմաստը:

Պարզ է չէ՞, որ դա թուրքերն են՝ Ադրբեջանը չէ:

1. Թուրքիան մեծ ցանկություն ունի ռազմական ներկայություն ունենալու Ադրբեջանի տարածքում:

2. Ադրբեջանի տարածքում թուրքական (ՆԱՏՕ) ռազմաբազան սպառնալիք է առաջին հերթին ՌԴ համար:

3. Արցախի տարածքում (Ադրբեջանը դա իրենն է համարում) ռուսական ռազմաբազան խնդիր է Ադրբեջանի և Թուրքիայի համար:

4. Իսկանդերը ռուսների «գրպանը գցելով» թուրքիան երկու հարց է լուծում: Ասում է դու կողմնակալ ես, ուստի խաղաղապահ առաքելությունդ կողմնակալ է: Ուրեմն, կամ դուրս արի, կամ էլ մենք էլ բերենք ռազմաբազա դնենք Ադրբեջանի տարածքում, քանի որ՝ այո, մենք էլ մյուս կողմի օգտին ենք կողմնակալ:

Հիմա գնանք Սյունիք:

Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլև ռուսների դեմ: Ու դա էլ Ադրբեջաը չէ՝ Թուրքիան է:

1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաև մեր ձեռքով): Կամ պետք է հատուկ օպերացիա իրականացնի ու ուղիղ բախվի Ադրբեջանցիների հետ, կամ փորձի ինչ որ հարցում Թուրքիայի համար գնա զիջման:

2. Թուրքիայի (արևմուտք) ցանկությունը մեկն է: Կամ Ռուսաստանը պետք է ռազմական ներկայությունը դադարեցնի տարածաշրջանում և Հարավային Կովկասում ազդեցության համար լինի միայն տնտեսական մրցակցություն (տես Վրաստանի օրինակը), կամ Թուրքիան էլ պետք է ռազմական ներկայություն ունենա՝ այսինքն ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում:

3. Կա նաև մեկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշվում, Բաքուն Սյունիքում շարունակում է առաջխաղացումը: Եթե մենք ադեկվատ ղեկավարություն և զինված ուժեր ունենաինք, երրորդ սցենարը մեր վրա կվերցնեինք ու կկասեցնեինք դրա ընթացքը:

Ավաղ»,- գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում