Wednesday, 24 04 2024
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին

Իրանը փորձում է ուղղել արցախյան պատերազմի ժամանակ թույլ տված իր ռազմավարական սխալները

Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Փույա Հոսսեյնին, անդրադառնալով Հայաստանի Սյունիքում տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է, որ եթե Սյունիքի վրա հարձակում լինի, Իրանը գործողություններ կձեռնարկի։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ավելի հստակեցնի անվտանգության հարցը։ Իրանը ցանկանում է պաշտպանական և անվտանգության հարցով կոնկրետ պայմանավորվածություններ ունենալ Հայաստանի հետ:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մայիսի 12-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունները պետք է գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական սադրանք՝ կապված 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնության 10–րդ կետի հետ՝ Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա և Նախիջևանի ինքնավար մարզ ճանապարհների ապաշրջափակման դրույթի իրականացման թուրք-ռուսական ջանքերիհետ: Մանավանդ դեպքը տեղի է ունեցել ճիշտ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան և Բաքու կատարած այցից անմիջապես հետո:

«Հատկանշական է, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում իրականացված հերթական սադրանքն ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն և բռնի ուժի կիրառմամբ, այն էլ միակողմանիորեն թուրք-ադրբեջանական պլանները Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացնելուն: Ընդ որում՝ շահառու կողմերն են համարվում Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Այս համատեքստում անտեսվում են տարածաշրջանի կարևոր դերակատար երկիր Իրանի շահերը և անվտանգությունը:

Ակնհայտ է, որ Իրանը բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը և մասնավորաբար Սյունիքի մարզի անվտանգության դեմ ուղղված ցանկացած սադրանք Իրանի կարմիր գծերն են համարվում և Իրանը չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանի աշխարհագրական և անվտանգային փոփոխությունների նկատմամբ, հատկապես որ դա չի բխում Իրանի տարածաշրջանային  անվտանգության շահերից»,-

Շահմուադյանը հատկանշական համարեց այն փաստը, որ Ադրբեջանի հերթական սադրանքը, այս անգամ պլանավորվել և իրականացվել է Ռամադան ամսվա վերջին օրը, որին հաջորդում է իսլամական աշխարհում և մասնավորապես շիա մուսուլմանների համար չափազանց կարևոր Ֆիթր տոնը. «Այդ օրը իսլամական շատ երկրներում արձակ օր է հայտարարվում և պետական ու հասարակական կառույցները արձակ են: Հետևաբար Սյունիքի մարզում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ մինչ այս պահը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի կողմից դեռ անդրադարձ կամ հակազդեցության հայտարարություն չի հրապարակվել, բայց կասկած չկա՝ Իրանի պետական համակարգը շուտով համարժեք պատասխանով հանդես կգա Ադրբեջանի այդ քայլին, արձագանքելով՝ կոշտ կամ փափուկ հայտարությամբ»,-ասաց նա:

«Միևնույն ժամանակ իսլամական աշխարհի մի այլ խիստ զգայուն հատվածում, այսինքն Պաղեստինում օրերս Իսրայելի բանակի և անվտանգության ուժերի կողմից Երուսաղեմի Ալ-Աղսա մզկիթի վրա իրականացրած ոտնձգություններից հետո, սկսվել է Պաղեստինի, ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի ուժերի միջև պատերազմը: Սա ևս մի գործոն է, ընդ որում ներգրավված է Իրանի դիվանագիտական և անվտանգության համակարգը և Իրանի ԶԼՄ-ների ու պաշտոնական մեդիադաշտի ուշադրությունը կենտրոնացած է պաղեստինա-իսրայելական վերջին հակամարտության զարգացումների վրա: Սակայն, դա չի նշանակում որ Իրանը անտարբեր է իր շրջապատում և հարևան երկրներում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ»,-ասաց իրանահայ մեկնաբանը:

Նա նկատեց, որ Կովկասի հետ Իրանի սահմանների երկայնքով խնդիրներն ու մարտահրավերները ավելացել են 2020-ի ղարաբաղյան պատերազմից հետո. «Քանի որ Իրանը սահմանակից է այս տարածաշրջանի բոլոր չորս կարևոր և զգայուն շրջանների, մասնավորապես ՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի, Նախիջևանի և Հայաստանի հետ, այդ մարտահրավերների կանխատեսելիությունը և հակամարտություններին վերահսկելը ավելի կարևոր են դարձել Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում:

Մյուս կողմից համակարծիք եմ իմ գործընկեր պարոն Փույա Հոսեյնիի այն դիտարկմանը, որ Իրանը Հայաստանին դիտում է, որպես բարեկամ երկիր և դեպի արևելյան Եվրոպա, Ռուսաստան, Սև ծովի ավազան և ԵԱՏՄ երկրներ կապող ցամաքային վստահելի կապ, իսկ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի միակողմանի համաձայնության Զանգեզուրի և Սյունիքի մարզով ճանապարհների ապաշրջափակման պնդումը, որից դուրս է մնացել Իրանը, անկասկած ոչ միայն չի համընկնում Հայաստանի ընդհանուր շահերին, այլև ուղղակիորեն հակասում է Իրանի ռազմավարական և անվտանգային երկարատև շահերին»,-ընդգծեց Սահակ Շահմուրադյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, Թեհրանը չի կարող միակողմանիորեն միջամտել Հայաստանի կամ Ադրբեջանի հակամարտության մեջ, քանի որ Իրանը բավականին լավ հարաբերություններ ունի իր հյուսիսային երկու հարևանների հետ. «Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրանքներին ու ոտնձգություններին հատկապես Սյունիքի մարզում, չնայած այն հանգամանքին որ Իրանը հայտարարել է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությանը, սակայն մինչ այժմ Իրանը չի փորձել կոշտ միջամտությամբ բախվել տարածաշրջանի հավասարումները խախտող որևէ երկրի հետ և միայն բավարարվել է դիվանագիտական նախազգուշացումներով:

Ավելին պետք է նկատի ունենալ Հայաստանը որևէ անվտանգային կամ պաշտպանական երկկողմ պայմանագիր չի ստորագրել Իրանի հետ և Իրանը հանձնառություն չունի պաշտպանել Հայաստանի տարածքային անվտանգությունը»:

Շահմուրադյանի խոսքով, անկասկած Իրանը զգոն է իր շահերի դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու և տարածաշրջանային ընդհանուր անվտանգությունը և կայունությունը պահպանելու հարցերում, ըստ կարողության և հնարավորության դերակատարություն ունենալ, այն էլ տարածաշրջանային ուժերի համագործակցությամբ ու մասնակցությամբ. «Այդ առումով չեմ կարծում իրավիճակը սրանից ավել սրվելու դեպքում Իրանը փորձի ռազմական միջամտություն կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի հակամարտություններում, քանի որ լավ գիտակցում է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական և ռազմական գերակա ուժը դեռևս համարվում է Ռուսաստանը, և Իրանը կփորձի Ռուսաստանի համագործակցությամբ, համապատասխանեցնել իր քայլերը Հայաստանի անվտանգության հարցերի կարգավորման գործում, իսկ մյուս կողմից նաև նախազգուշացնել Ադրբեջանին իր հետագա չմտածված ու անկանխատեսելի քայլերի հետևանքների մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում