Երեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Կապանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ֆրոլովը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Ֆրոլովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: