Իսրայելը շաբաթ օրը հարվածել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության երկու առաջնորդների տներին: Այս մասին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:
«Կործանիչը հարվածել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության «Ալ-Ֆարկաին» գումարտակի հրամանատար Խալեդ Մանամարի տանը», – ասված է զինվորականների հայտարարության մեջ:
Իսրայելական կործանիչները թիրախավորել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հատուկ գործողությունների շտաբի պետ Ռեյդ Սաադի տունը:
«Այս պահին Իսրայելի Պաշտպանության ուժերը շարունակում են գրոհել Գազայի հատվածում ահաբեկչական թիրախները», – հավելել են զինվորականները: