Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Սյունիքում լարումը Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել հերթական անգամ, մայիսի 12-ին: Ի դեպ, օրերս ռուսական Կոմերսանտը հաշվել էր, որ Պուտինը այլ պետությունների ղեկավարների շարքում ամենից հաճախ շփվել է հենց Էրդողանի հետ: Մեզ՝ հայերիս համար դա ոչ միայն զարմանալի չէ, այլ ցավալիորեն շոշափելի, որովհետև Պուտին-Էրդողան շփումները Հարավային Կովկասում դարձել են նոր սահմանների գծման հիմք, հանգեցնելով ստատուս-քվոյի փոփոխության և նորի հաստատման, որում արդեն Կովկասում ռազմական ներկայություն ունի Թուրքիան և ռուս-թուրքական քաղաքական սահմանը անցնում է այլևս ոչ թե Արաքս գետով, այլ Ստտեփանակերտի և Շուշիի միջով: Այդ իմաստով, Էրդողան-Պուտին նոր հեռախոսազրույցը բավականին հատկանշական է, թեև դրա օրակարգի վերաբերյալ տեղեկատվությունում չկա Կովկաս և չկա Արցախի հարց: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու երկրների նախագահները քննարկել են Սպուտնիկ պատվաստանյութի Թուրքիա մատակարարման, ինչպես նաև Իսրայելում պաղեստինա-իսրայելյան բախման հետ կապված հարցեր:

Էրդողանը Պուտինին ասել է, թե կարևոր է, որպեսզի ունենան այդ հարցում միասնական դիրքորոշում և դա տեսնի աշխարհը: Չի բացառվում, որ Էրդողանն այստեղ փորձում է հերթական առևտուրը ներկայացնել Պուտինին: Այդ ամենով հանդերձ, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում չնայած Արցախի բովանդակային բացակայությանը, համենայն դեպս առերևույթ տեղեկատվական մակարդակում, հարցը բավականին նկատելի առկա է ժամանակագրական իմաստով: Այսպես, ՌԴ և Թուրքիայի նախագահները վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել օրերս՝ մայիսի 5-ին: Դա ՌԴ արտգործնախարար Լավրովի Հայաստան այցից առաջ էր, որով Լավրովը սկսում էր փաստացի ռեգիոնալ այց, քանի որ մայիսի 10-ին էլ մեկնելու էր Բաքու:

Ստացվում է, որ Պուտինն ու Էրդողանը խոսեցին Լավրովի Երևան և Բաքու այցերի մեկնարկին, ու ևվս մեկ հեռախոսազրույց են ունենում այդ այցերն ավարտելուց հետո՝ մայիսի 11-ին Լավրովը ավարտեց Բաքու երկօրյա աշխատանքային այցը: Ժամանակագրական այդ հանգամանքը համենայն դեպս տալիս է մտորելու առիթ, այն իմաստով, որ ՌԴ և Թուրքիայի նախագահները կարող էին որոշակի սլաքներ ճշտել Լավրովի Երևան և Բաքու այցից առաջ, իսկ դրանից հետո էլ օպերատիվ ռեժիմում քննարկել, թե սլաքները որքանով են «համահունչ» մնացել այցից հետո, կամ որքան է այցի արդյունքում ռուս-թուրքական սլաքների հնարավոր տատանումը դարձել համաչափ և ներդաշնակ: Այն, որ տատանում կար և դա նկատելի էր վերջին ամիսներին, ընդ որում ոչ միայն արցախյան թեմատիկայով՝ բայց նաև արցախյան թեմատիկայի առիթով բավականին նկատելի դրսևորվող, թերևս անխոս: Հարցն այն է, թե Լավրովի Երևան ու Բաքու այցերի ընթացքում ինչ է փոխվել այդ իմաստով, հաշվի առնելով իհարկե նաև այն, որ այդ ֆոնին աշխուժացման միտումներ է դրսևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, մասնավորապես երկու համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ, Արցախի կարգավիճակի և տեղահանվածների վերադարձի խնդրի շեշտադրումով: Այդ ֆոնին տեղի է ունենում ոչ միայն Լավրովի ռեգիոնալ այցը բացող և փակող Պուտին-Էրդողան ինտենսիվ զրույց, այլ մայիսի 12-ին այդ զրույցին զուգահեռ ադրբեջանական որոշակի հանդուգն քայլեր են կատարվում Հայաստանի սահմանի ուղղությամբ՝ Սյունիքում, որն էլ բերում է որոշակի լարվածության և Հայաստանի ներքաղաքական կյանքում Սյունիքի թեմայի հերթական բորբոքման, երբ ադրբեջանական գործողությունը Հայաստանում դառնում է Սյունիքի ուղղությունը թեժ պահող և Սյունիքը ներքաղաքական պայքարի խորհրդանիշ հռչակած կոնկրետ քաղաքական ուժի մեդիատեղեկատվական մանիպուլյատիվ գրոհի առիթ: Դա իր հերթին տեղի է ունեցավ Հայաստան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այցին ընդառաջ, որտեղ անկասկած փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերից մեկը էապես առնչվում է Սյունիքին՝ Պարսից ծոց-Սև ծով հաղորդուղի գաղափարի տեսքով, որ տարիներ առաջ հրապարակ է բերել Իրանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում