Պաղեստինի դեմ Իսրայելի վարվող քաղաքականության հակառակորդների ցույցը տեղի է ունենում Բեռլինում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Կրոյցբերգի տարածքում մի քանի հազար մարդ երթ է կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի:
Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են շուրջ 1000 ոստիկաններ:
Բեռլինում սա օրվա մեջ անցկացված երկրորդ պաղեստինամետ գործողությունն է: Առաջինը տեղի է ունեցել Նոյկելնի տարածքում և ավարտվել է ոստիկանության հետ բախումներով ու ձերբակալություններով:
Գազայի հատվածում պաղեստինյան արմատական խմբերի և իսրայելական բանակի միջև հրթիռային փոխհարձակումները շարունակվում են մայիսի 10-ից:
Վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ պաղեստինյան կողմից՝ գրեթե 140 մարդ, այդ թվում ՝ 40 երեխա: