Գազայի հատվածից արձակված հրթիռը պայթել է Թել Ավիվի Ռամատ Գան արվարձանում` Ավստրիայի դեսպանատանը հարող տարածքում, հայտնում է երկրի դեսպան Հաննա Լիկոն Twitter- ում:
«Ռամաթ Գանում Ավստրիայի դեսպանատնից ոչ հեռու հրթիռ է պայթել: Բարեբախտաբար, մենք բոլորս ապահով ենք: Դա պետք է անհապաղ դադարեցնել»,- գրել է դեսպանը:
Այսօր կեսօրին Ռամատ Գանում մեկ մարդ է զոհվել Գազայի հատվածից Իսրայելի կենտրոնը գնդակոծելու ժամանակ: