Լոռու մարզում գործունեություն ծավալող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը իր «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Ալավերդիում Քոչարյանի պաստառը ներկել են կարմիր գույնի ներկով»:
Ինչպես հայտնի է քաղաքացիները շարունակում են ներկ ու ցեխ շպրտելով պղծել հանրապետության տարբեր շրջաններում փակցված Քոչարյանի պաստառները:
Սոցիալական ցանցերում օգտատերերը հրապարակել էին Սիսիանում, Գորիսում, Սպիտակում, Կապանում, Արտաշատում, Սևանում, Իջևանում և այլ բնակավայրերում Ռոբերտ Քոչարյանի՝ կարմիր ներկով ներկված կամ պատռված պաստառների լուսանկարները։