Հնդկաստանում COVID-19 հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 24,3 միլիոնը: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալները: Մեկ օրում ի հայտ է բերվել վարակման 326 098 նոր դեպք։
Հնդկաստանում COVID-19-ի հարուցած բարդություններից մինչ օրս մահացել է 266,207 հիվանդ, որից 3890-ը՝ վերջին 24 ժամում։
Մինչ օրս Հնդկաստանում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 20,4 միլիոն մարդ:
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկիրը «կորոնավիրուսային փոթորիկ» է ապրում: