Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ն.Մամեդով. «Ս.Սարգսյանը, այնուամենայնիվ, կմասնակցի ԵԱՀԿ գագաթնաժողովին»

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներին` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը «Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է. «Մեր նպատակն է հասնել ԼՂ խնդրի կարգավորմանը բանակցությունների ճանապարհով` երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտնում է Trend գործակալությունը:
«Աշխարհում գոյություն ունի «միջազգային իրավունք» հասկացությունը, որի հիման վրա պետք է կարգավորվեն հակամարտությունները: Այսօր միջազգային հանրությունը ընդունում եւ աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը: Դրա վառ ապացույցն էր ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների կողմից ընդունված փաստաթուղթը, որը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ն.Մամեդովը նշել է, որ ԵԱՀԿ-ն այժմ ակտիվություն է ցուցաբերում ԼՂ կարգավորման գործընթացում. «Այսօր միջազգային հանրությունը պաշտպանում է ԼՂ խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, սակայն Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է կարգավորմանը»:
Ն.Մամեդովի մատուցմամբ` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը նույնպես պետք է արտահայտի կոնկրետ մոտեցում ԼՂ հարցում. «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն» անվանման մեջ «անվտանգություն» բառը վերաբերում է հենց Հարավային Կովկասին: Սակայն, ցավոք, իմ կարծիքով, ԼՂ խնդրի կարգավորման միջնորդի դերը փոխանցելով համանախագահներին` վճռական դիրքորոշում չի ցուցաբերում: Այս հզոր կազմակերպությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ, ընդունի համապատասխան փաստաթղթեր եւ մեծացնի ճնշումը Հայաստանի վրա»,- հայտարարել է Մամեդովը:
Ի դեպ, Նովրուզ Մամեդովը նշել է, որ Սերժ Սարգսյանը դիտարկում է ԵԱՀԿ գագաթնաժողովին չմասնակցելու հնարավորությունը. «Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում նա կմասնակցի գագաթնաժողովին, քանի որ մասնակցությունից հրաժարվելը երկրորդ` աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող գագաթնաժողովից, իսկապես կրախ կդառնա Հայաստանի նախագահի եւ այդ երկրի դիվանագիտության համար: Կարծում եմ` Հայաստանի նախագահը պարտավոր է մասնակցել Աստանայի գագաթնաժողովին: Ընդհանուր առմամբ դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանի ղեկավարությունը իր անհիմն եւ ապակառուցողական դիրքորոշմամբ իրեն ծանր վիճակի մեջ է դրել: Իսկապես, այսօր Հայաստանի ղեկավարությունը երկիրը քաղաքական եւ դիվանագիտական փակուղի է մտցրել»,-ասել է Ն.Մամեդովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում