Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Մակրոնը լուրջ ու աննախադեպ առաջարկ է արել. Երևանը պետք է օգտվի այդ հնարավորությունից

Սյունիքում ստեղծված իրավիճակի, Իշխանասարի հայտնի զարգացումների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի միջև: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին հերթական անգամ, նշելով, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջությունը և պետք է հետ քաշի իր ստորաբաժանումը ՀՀ տարածքից:

Հեռախոսազրույցի առանցքային կարևորություն ներկայացնող հանգամանքը թերևս այն է, որ Մակրոնը արտահայտվել է ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները ՄԱԿ ԱԽ տեղափոխելու և այնտեղ լուծումներ գտնելու մասին:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է օգտագործի ցանկացած հարթակ խնդիրը բարձրաձայնելու համար.«Պարզապես դրա հետ մեկտեղ պետք է անպայման հստակեցնի իր դիրքորոշումը։ Կարծում եմ, որ այդ  դիրքորոշման կարևորագույն բաղադրիչը պետք է լինի, որ գոնե  Սյունիքի հետ սահմանամերձ տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որևէ առաջխաղացում ադրբեջանական զինուժի կողմից, պետք է ճանաչվի այդ հայտարարության խախտում։ Նոյեմբերի 9-ից հետո ցանկացած առաջխաղացում հակասում է հայտարարությանը և Ադրբեջանի կողմից հանդիսանում է ագրեսիվ գործողություն և պատերազմի շարունակություն։ Միայն այդ դիրքորոշմամբ Հայաստանը պետք է մասնակցի ցանկացած քննարկման և բանակցությունների միջազգային ցանկացած ատյանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ պետք է հստակ տարանջատել Սյունիքի ու Գեղարքունիքի խնդիրները.«Որովհետև Գեղարքունիքի խնդիրները կապված են Քելբաջարի տարածքից բոլոր հայկական զորքերի դուրսբերման հետ։ Դա Ադրբեջանին թույլ է տալիս այնտեղ գոնե վիճարկել սահմանները ու կատարել որոշակի սահմանանշման աշխատանք։ Նույն կարգի գործողություն՝ կապված Սյունիքի, մյուս կողմից՝ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների միջև, որևէ սահմանագծման, սահմանազատման գործողություն չի ենթադրում։ Դա կարող է լինել միայն նոր բանակցությունների և նոր համաձայնագրի արդյունքում։ Եվ եթե Հայաստանը պատրաստ է այդպիսի վճռական և հստակ դիրքորոշմամբ հանդես գալ՝ ես կարծում եմ, որ միջազգային ցանկացած հարթակում խնդրի քննարկումը կարող է նպաստավոր լինել»․

Խոսելով Մակրոնի աջակցության մասին, Բորիս Նավասարդյանը նշեց, որ ենթադրվում են նաև քայլեր մեր կողմից.«Հայաստանը պետք է միանշանակ իր համաձայնությունը հայտնի, բայց նորից եմ կրկնում՝ համաձայնությունը հայտնելով հանդերձ, Հայաստանը պետք է շատ կոնկրետ ու վճռական դիրքորոշմամբ հանդես գա։ Հակառակ դեպքում՝ եթե նույն անորոշ պահվածքով հանդես գա մեր բանակցողների կողմից,ապա այդ քննարկումները որևէ արդյունք չեն տալու»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Մակրոնը շատ լուրջ առաջարկ է արել Հայաստանին և ինչ-որ առումով նաև աննախադեպ.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ինչ-որ հարց քննարկելը շատ բարդ խնդիր է։ Դրա մշտական անդամներից մեկի՝ Ֆրանսիայի կողմից, նման առաջարկ անելը իսկապես շատ աննախադեպ է և նաև լուրջ ուղերձ Ադրբեջանին, որ վերջինս սթափվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝Հայաստանը պետք է ավելի խորացնի հարաբերությունները Ֆրանսիայի հետ.«Բայց այս պահին Հայաստանը փորձում է ստեղծված իրավիճակին ներքաշել ՀԱՊԿ-ին, որը Հայաստանի անվտանգության մասով ունի պարտավորություններ։ Այդ կառույցը փաստացիորեն ֆիկտիվ ու անգործունակ կառույց է և ևս մեկ անգամ պետք է նրան «գործի դնել», որպեսզի ստանձնի  իր իսկ վերցրած պարտավորությունները»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում