Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

Սյունիքի ժամը Հայաստանի հնգակողմ հեռանկարում

«Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Կողմերը հետաքրքրվածություն են հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել: Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը», նշված է Հայաստանի և Վրաստանի վարչապետների Երևանում մայիսի –ին տեղի ունեցած հանդիպման մասին Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությունում: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու Երևան կատարած պաշտոնական այցը իր քաղաքական ռեզոնանսով մնաց Սյունիքում՝ Իշխանասարի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունների ստվերում:

Միևնույն ժամանակ սակայն, այդ իրադարձությունները իրենց բազմաշերտությամբ եթե ոչ՝ ոչ պատահական, ապա առնվազն խորհրդանշական են հենց Վրաստանի վարչապետի այցի ֆոնին: Առավել ևս, եթե դիտարկենք մեկ այլ հանգամանք էլ: Շաբաթներ առաջ Սյունիքում այսպես ասած զուտ ներքին առիթով լարվածության աճը՝ վարչապետ Փաշինյանի այցի համատեքստում, գործնականում հաջորդել էր Երևանում Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան հնգակողմ աշխատանքային քննարկմանը, որը վերաբերում էր հենց Պարսից ծոց Սև ծով գաղափարին առնչվող հարցերի, հաղորդուղիների, ենթակառուցվածքների հեռանկարների դիտարկմանը: Ավելին, քննարկմանը մասնակցած իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել էին, որ մոտ ապագայում ծրագրվում է այդ ամենի վերաբերյալ վերջնական համաձայնագրի ստորագրում, որը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Բուլղարիայում: Սյունիքը այստեղ ունի առանցքային նշանակություն, որովհետև Սյունիքն է ճանապարհը, որով կարող է անցնել Պարսից ծոցը Սև ծովին կապող բազմաշերտ հաղորդակցային միջանցքը, էապես փոխելով ռեգիոնալ ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմա-քաղաքական ուժային հարաբերակցությունը: Իսկ այստեղ բարդ չէ պատկերացնել, թե որ կողմերի համար է այդ հեռանկարը շահեկան, իսկ ում համար՝ խնդրահարույց: Սյունիքի հանդեպ հավակնություն ունեցող թուրք-ադրբեջանական տանդեմի համար Պարսից ծոց Սև ծով գաղափարը լրջագույն աշխարհաքաղաքական պատնեշ է, որի ձևավորմանը արգելակելը նրանց համար առանցքային նպատակ է:

Այստեղ էական է դառնում, թե ինչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը, որը այսօր փաստացի դե ֆակտո ռազմական ներկայություն ունի Սյունիքում: Ռուսաստանը կնախընտրի շարունակել ռեգիոնալ խաղի առանցքային գործընկեր դիտարկել թուրք-ադրբեջանական տանդեմը, տանդեմի մոտ լինելով Արևմուտքի հետ իր դիմակայության ռեժիմից բխող պատանդային վիճակում, թե՞ այդուհանդերձ կդիտարկի Իրան-Արևմուտք հարաբերության կարգավորմանը միտված գործընթացին այս անգամ չխոչընդոտելը և այդպիսով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական պատանդառությունից դոււրս գալը: Որովհետև, որքան էլ ռուսական պրոպագանդան փորձում է ամեն կերպ ներկայացնել ռեգիոնալ նոր վիճակը իբրև Ռուսաստանի ձեռքբերում, խորքային առումով այդուհանդերձ Ռուսաստանը ստացել է հերթական աշխարհաքաղաքական ապտակը, ցավոք սրտի Հայաստանի պարտության տեսքով: Այդ ապտակները շարունակվելու են, եթե Մոսկվան չի փոխում իր ռեգիոնալ քաղաքականության մտածողության հիմքը: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ է անում Հայաստանը: Սպասում է, թե երբ կփոխվի Ռուսաստա՞նը, թե՞ առարկայորեն աշխատում է իր համար փոփոխությունների ուղղությամբ, որոնք պահանջում են ներքին ու արտաքին լայն արեալում անհրաժեշտ քայլեր, այդ թվում Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի առողջացման և գաղափարական բազմազանեցման ուղղությամբ, ինչը թույլ կտա նաև բազմազանեցնել արտաքին քաղաքական գործիքակազմը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում