Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանն ունի ուժ կիրառելու իրավունք իր տարածք ներխուժած ուժերի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, այս փուլում Սյունիքում դեմարկացիայի գործընթաց որքանո՞վ կարող է տեղի ունենալ: Առհասարակ, Հայաստանն ի՞նչ քայլեր կարող է անել և արդյոք երեկվանից արված քայլերը բավարա՞ր են:

-Երևի երեկվանից սկսած է դեմարկացիան ընթանում, բայց ընդհանուր մոտեցում այդտեղ չկա: Սովետական սահմանի գաղափարը ճիշտ մոտեցում չի: Նույնիսկ դրա պարագայում էլ դելիմիտացիայի խնդիր կա: Երեկվա իրադարձությունները դրա հետ կապ չունեն, այդտեղ ակնհայտ սահմանը հատելու, ուժի օգտագործման դեպք է: Երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ Ֆրանսիան, պաշտոնապես հայտարարում է, որ ուզում է այդ խնդիրը քննարկել Անվտանգության խորհրդում ու Հայաստանի կողմից ոչ մի քայլ չկա, դա պատասխանում է ձեր վերջին հարցին, թե արդյոք բավարար քայլեր արվել են:

-Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, եթե հիմա ՀԱՊԿ-ն էլ որևէ կերպ մեր ակնկալածի չափով չարձագանքի, Հայաստանը կարո՞ղ է արդյոք սահմանը հատածներին գերեվարել: Դա ինչպե՞ս կմեկնաբանվի միջազգային իրավունքի տեսակետից:

-Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանն ունի ուժ կիրառելու իրավունք իր տարածք ներխուժած ուժերի նկատմամբ: Այստեղ նաև պետք է հասկանալ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին խորհրդատվություններ ենթադրող նորմի հիման վրա, ոչ թե հարձակման ժամանակ փոխօգնություն ենթադրող նորմով: ՀԱՊԿ-ի մասով հարցը սպառված է, որովհետև ՀԱՊԿ-ը արձանագրել է, որ դիտարկում ենք, հետագա քայլեր կձեռնարկենք: Այդ նորմն ուրիշ բան չի ենթադրում: Այսինքն խնդիրը ՀԱՊԿ-ի տիրույթում չէ, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել ռազմական փոխօգնության խնդրանքով, այլ դիմել է ընդամենը հարցի շուրջ քննարկումների նախաձեռնությամբ:

-ՄԱԿ-ին դիմելու հնարավորություն նույնպես ունի Հայաստա՞նը: Այսինքն՝ եթե Հայաստանն ուզի կարող է դիմել և միջազգային հանրությունից աջակցություն ակնկալել:

-Այո՛, և կարծես հիմա գնդակը հենց Հայաստանի դաշտում է: Այստեղ ես չգիտեմ, թե որքանո՞վ է ճիշտ «ուզել» բառն օգտագործելը: Գուցե ոչ միայն ուզելու, այլև կարողանալու մասին է խոսքը: Բայց, այո՛, Հայաստանն այդ բոլոր հնարավորություններն ունի:

-Խոսվում է այն մասին, որ եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, Հայաստան խորհրդարանն իրավունք ունի հավաքվել ու չեղարկել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Կարո՞ղ է սա տարբերակներից մեկը դիտարկվել:

-Այդ համաձայնությունը չի անցել միջազգային պայմանագրերի համար սահմանված ընթացակարգերով՝ թե ստորագրման, թե վավերացման: Այսինքն այնտեղ չեղարկելու բան էլ չկա:

-Նկատի է առնվում այն, որ Հայաստանը հրաժարվի կատարել այն պարտավորությունները, որոնք ձեռք է բերել այդ համաձայնագրով:

-Հատկապես Հայաստանի տարածքի մասով այդ հայտարարությունն իրավական ուժ չունի, հետևաբար հրաժարվել-չհրաժարվելը մտնում է ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտ:

Եթե Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ խոսում էինք միջազգային հանրության կողմից ակնկալիքներից, ապա Հայաստանի ճանաչված սահմանների խախտման պարագայում հստակ կարող ենք ակնկալել արձագանք և աջակցություն միջազգային հանրության կողմից՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի կոնգրեսականներն են հայտարարության հանդես գալիս: Իրավական տեսակետից ինչպիսի՞ աջակցություն կարող ենք ստանալ:

-Իրավական տեսանկյունից իրավական աջակցության հարց ես չեմ տեսնում: Հարցը գործողություններ ձեռնարկելու մեջ է, ոչ թե ինչ-որ իրավական գործընթացների: Աջակցություն առավել քան հստակ արտահայտվել է Ֆրանսիայի կողմից, ԱՄՆ-ի կողմից էլ կարծես կան դրա նշանները: Այսօր գնդակը Հայաստանի դաշտում է, ոչ թե իրավական գործողությունների առումով:

-Այսինքն՝ այսօր Հայաստանը կարող է անել անհապաղ քայլեր:

-Անշուշտ, կարող է: Կրկնեմ, այստեղ իրավական հարց չի, այլ գործնական հարց է:

-Այդ քայլերը չեն արվո՞ւմ։

Չեմ տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում