Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին: Բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: Համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ: Ի՞նչ սպասել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ: