Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Եթե Երևանը չանդրադառնա ԱՄՆ-ի «վիճելի տարածքներ» ձևակերպմանը, կնշանակի ինքներս կասկածի տակ ենք դնում մեր տարածքային ամբողջականությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, Սյունիքի շուրջ իրադարձությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Պետդեպարտամենտը։ Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները սադրիչ են համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և կոչ են անում դադարեցնել դրանք։ Նաև՝ հույս  ունեն, որ Ադրբեջանն անմիջապես կհեռացնի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հասցեկան հայտարարության շուրջ։

-Վերջին մեկ օրվա ընթացքում Միացյալ Նահանգներից մի քանի հայտարարություն է հնչել։ Իրավիճակին անդրադարձել է Պետքարտուղարի խոսնակը, նրա տեղակալը, հնչել են տարբեր տեսակի հայտարարություններ՝ ինչպես ձեր կողմից մատնանշվածը, այնպես էլ այն պատասխանը, որ դեմարկացիոն հարցերը վիճելի տարածքներում պետք է քննարկվեն բանակցային պրոցեսի միջոցով։ Ըստ էության ստացվում է, որ դրանք դեմարկացիոն հարցեր են և մենք ընդունում ենք, որ դրանք դեմարկացիոն գործընթացներ են, որովհետև մենք դեռևս դրան չենք պատասխանել։ Երկրորդ՝ կարևոր է հասկանալ, որ եթե Հայաստանի սահմանների հետ կապված վիճելի տարածքների ձևակերպմանը, եթե մենք չենք անդրադառնում, նշանակում է, որ ինքներս ենք ընդունում, որ Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր ունի։ Այսինքն՝ մենք ինքներս այդ տարածքային ամբողջականությունը դնում ենք կասկածի տակ։ Կարծում եմ՝ մոտակա ժամերի ընթացքում ԱԳՆ-ն կա՛մ կհերքի կա՛մ կհաստատի իմ այս պնդումը։ Տեսնենք, թե ինչպիսի տեքստ նրանք կհրապարակեն։

-Իսկ Միացյալ Նահանգներն այս հարցում ի՞նչ շահագրգռվածություն ունի։

-Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահ է և ըստ էության ուղղակի թե անուղղակի ձևով ներքաշված է այս պրոցեսին։ Եվ երկրորդ՝  Սյունիքը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեզ համար, այլ մեր հարևանների համար՝ այդ թվում նաև Միացյալ Նահանգների համար։Այն նաև Իրանի հետ է սահմանակից և այդ առումով նույնպես  չափազանց կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։

-Բայց կարո՞ղ ենք ակնկալել, որ կունենանք Միացյալ Նահանգների կամ այլ պետության աջակցությունն այս հարցում։

-Ես կարծում եմ, որ որևէ մեկի վրա հույս դնել պետք չէ։ Առաջին հերթին պետք է հույսներս դնենք ինքներս մեզ վրա, մեր զինված ուժերի վրա։ Բայց հաշվի առնելով այն փաստը, թե ինչ վիճակում են այժմ մեր զինված ուժերը, կարծում եմ՝ իրավիճակը չափազանց բարդ է։

-Հնարավո՞ր է այս հարցում տարակարծություններ առաջանան Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև։

-Այս պահի դրությամբ մենք նման տարաձայնություններ դեռևս չենք նկատել։ Մինսկի խմբի բոլոր հայտարարությունները կարծես թե ընդհանուր դիրքորոշում են իրենցից ներկայացնում։ Եթե լինեն հակասություններ, ապա այդ մասին հանրայնորեն կբարձրաձայնվի, բայց այս պահին մենք նման բանի ականատես չենք եղել։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ որպես Մինսկի խումբ այդ ձևաչափը դեռևս շարունակում է էֆեկտիվ ու միասնական գործել։

-Ֆրանսիան՝ ի դեմս Մակրոնի առաջարկում է հարցերը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, մի բան, որ չի ասում Ռուսաստանը…

-Բոլոր պետություններն էլ՝ այդ թվում Մինսկի խմբի համանախագահները մշտապես  տարբեր առաջարկներով հանդես են եկել՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի տարբեր տարիների ընթացքում։ Մշտապես եղել են հայտարարություններ, մոտեցումներ, առաջարկություններ կողմերից։ Սա ընդամենը այդ առաջարկություններից մեկն է, և ինչպես տեսնում ենք՝ դա չի արվել որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Ֆրանսիան առանձին հայտարարությամբ է հանդես գալիս, ըստ էության, առաջ քաշելով մի գաղափար։ Թե այն ինչքանով ընդունելի կլինի Հայաստանի ու Ադրբեջանի համար՝ ցույց կտա ժամանակը։ Համենայնդեպս թե՛ Մինսկի խմբի համանախագահները միասին և թե՛ առանձին-առանձին մշտապես ամենատարբեր հայտարարություններով ու սկզբունքներով հանդես եկել են։

-Իսկ դա չի՞ խանգարի այդ խմբի վերականգնմանն ու հետագա աշխատանքներին։

-Կարծում եմ՝ ոչ։ Մինսկի խմբի համանախագահների մոտ միասնական դիրքորոշում կա՝ առ այն, որ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխման ենթակա չէ։

-Մենք կարող ենք այլ պետություններից՝ օրինակ Ֆրանսիայից ռազմական աջակցության  ստանալ։ Ի՞նչ հետևանքներ դա կունենա։

-Դա կախված է մեր իշխանություններից՝ թե որքանով է նրանց անհրաժեշտ նման օգնությունը։ Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, թե Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից ինչ տեսակ աջակցություն է Հայաստանը խնդրել, որովհետև տեղեկություններն իրարամերժ են՝ ընդ որում պաշտոնական տեղեկությունները։ Մի  փոքր սպասենք,  առաջիկա օրերին ավելի հստակ տեղեկություններ կլինեն ու մենք այդպիսով  ավելի ճիշտ վերծություններ կարող ենք անել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում