Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Դա Հայաստանի տարածք ներխուժում չէր, միջադեպ է, որը բարդացնում է իրավիճակը. Տարասով

Նախօրեին երեկոյան  տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին, կազմակերպության 2-րդ հոդվածից բխող քննարկման համար, որը պայմանավորված է Հայաստանի սահմանին առկա իրադրությամբ, Իշխանասարի և մի քանի այլ ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով:

ՀԱՊԿ-ն արդեն արձագանքել է, գլխավոր քարտուղար Զասի մակարդակով, որը նաև հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ: Զասը հայտարարել է, որ հետևում են իրավիճակին և կանեն գործողություններ, որոնք կբխեն անհրաժեշտությունից:Այսօր առավոտյան արդեն տեղի է ունեցել ավելի բարձր մակարդակով հեռախոսազրույց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ ղեկավար Պուտինին և տեղեկացրել Սյունիքի մարզում ստեղծված  իրավիճակի մասին։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակելու է հանդես գալ միջնորդի դերում.«Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ միջադեպն արագ կկարգավորվի։ Երկրորդ՝ նմանատիպ միջադեպերը ցույց են տալիս, որ եկել է ժամանակը, որ պետք է լուծվեն  սահմանային հարցերը։ Եվ դրանք պետք է լուծվեն երկխոսության միջոցով՝ Երևանի ու Բաքվի մակարդակով։ Պետք է ստեղծվի նման մեխանիզմ, այլապես նմանատիպ միջադեպեր շատ կլինեն։ Կան վիճելի սահմանային հարցեր, որոնք պետք է կարգավորվեն։ Դա պետք է արվի  երկրների քաղաքական երկխոսության միջոցով։ Դուք գիտեք, որ Լավրովը եղավ և՛ Երևանում և՛ Բաքվում ու հանդես եկավ խաղաղ երկխոսություն շարունակելու պատրաստակամությամբ ու առաջարկով։ Բայց տվյալ իրավիճակում կողմերը ունեն տարբեր դիրքորոշում հարցերի շուրջ։ Միգուցե սա բնական երևույթ  է, որովհետև հակամարտությունը բավականին բարդ է ու միանգամից լուծվել չի կարող»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց, որ հարցը պետք է լուծվի ոչ թե  ՀԱՊԿ, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով.«Պետք է սկսել մտածել Բաքվի ու Երևանի միջև երկխոսության մասին, որովհետև միայն այդ ճանապարհով է հնարավոր լուծել վիճելի հարցերը։ Ես այս միջադեպը չէի համարի ներխուժում ՀՀ տարածք, սա միջադեպ է, որը  բարդացնում է իրավիճակը»։

Հարցին, ինչի՞ մասին է վկայում այն փաստը, որ այս միջադեպը տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Երևան ու Բաքու կատարած այցից անմիջապես հետո, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց.«Սա խոսում է այն մասին, որ այցը բավականին բարդ էր։ Ամեն ինչ այնպես չէ, ինչպես պատկերացնում ու ցանկանում են տեսնել Երևանում ու Բաքվում։ Լավրովը մի շարք հարցեր բարձրացրեց, հակամարտության լուծման ուղղությամբ քայլեր առաջարկեց։ Այժմ կան շատ անհասկանալի բաներ։ Դուք գիտեք, որ Մոսկվան հանդես է եկել Մինսկի խմբի ֆորմատը շարունակելու պատրաստակամությամբ, բայց մյուս կողմից էլ՝ Մինսկի խումբը պետք է ակտիվանա, քայլեր ձեռնարկի։ Բաքվում համարում են, որ Մինսկի խումբը պետք է փոխի իր մանդատը, իր օրակարգը։ Երևանն, օրինակ, համարում է, որ պետք է նախկին օրակարգը թարմացնել, քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ այսինքն՝ մադրիդյան սկզբունքներն ամբողջությամբ։ Այժմ դիվանագիտական ջանքերը չստացվեցին ու միգուցե հայտնվեցին կողմնակի պատճառներ, որոնք Ադրբեջանին ստիպեցին գնալ նման լոկալ ակցիայի՝ սահմանային հարցում»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ բացառեց  խոշոր պատերազմական գործողությունների  հնարավորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին։

Մեր այն դիտարկմանը, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին և արդյոք մենք նմանատիպ քայլ կարող ենք սպասել մեր գործընկեր Ռուսաստանին, Ստանիսլավ Տարասովը նշեց.«Մենք մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք։ Ֆրանսիայի հետ մեր երկխոսությունն ընթանում է Մինսկի խմբի ձևաչափում։ Այն, որ Մակրոնը ի  աջակցություն Հայաստանի հայտարարություն է անում, նա դա անում է որպես առանձին Ֆրանսիայի նախագա՞հ, թե՞ որպես Մինսկի խմբի  համանախագահող պետության ղեկավար։ Ֆրանսիան  համանախագահող երկիր է ու պետք է հասկանալ, որ համանախագահող երկրները որպես կանոն հանդես են գալիս կոնսենսուսային ընդհանուր հայտարարություններով։ Մոսկվան Մինսկի խմբի ֆորմատում առանձին հայտարարություններով հանդես չի գալիս, քանի որ աջակցում է այդ խմբի աշխատանքներին։ Բայց Մոսկվան նաև զուգահեռ աշխատանքներ է տանում եռակողմ հայտարարության ձևաչափով, հեռախոսազրույցներ ունենում Ալիևի ու Փաշինյանի հետ։ Ինչ վերաբերում է Մակրոնի զանգին Փաշինյանին, ապա լավ, եթե  հայտարարում եք, որ աջակցում եք Հայաստանին, դա որպես համանախագահո՞ղ երկիր եք անում։Կան որոշակի հակասություններ այս հարցում և պետք է այն քննարկել։ Միակողմանի ձևաչափով, որպես համանախագահող երկիր մի կողմին աջակցելն, անկեղծ ասած, թեթև դիվանագիտական սադրանք է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում