Գազա քաղաքից արևմուտք գտնվող փախստականների Աշ-Շատի ճամբարին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Amad պաղեստինյան պորտալը։
Նշվում է, որ բնակելի շինությունը, որտեղ ապրել են մեկ ընտանիքի անդամներ, ռմբակոծության հետևանքով գետնին է հավասարվել։ Զոհերից 6-ը երեխաներ են։ Մոտ 20 տուժածներ տեղափոխվել են Գազայի կենտրոնական հիվանդանոց։
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելին՝ փախստականների ճամբարի վրա կատարված հարձակման համար։ ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռն ընկել է Աշդոդ քաղաքի արդյունաբերական շրջանում, այժմ այնտեղ հրդեհ է։