Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Հայաստանի շուրջ տեղի ունեցողի երեք շերտերն ու ելակետերը

Հայաստանի շուրջ տեղի ունեցողը թերևս հնարավոր է «դասակարգել» երեք շերտով: Կովկասում Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված և պարտադրված 44-օրյա պատերազմից հետո ուժերի նոր հարաբերակցության ձևավորման հետպատերազմյան դիրքային պայքար, Հայաստանի ներքաղաքական պայքար իշխանության և քաղաքական դաշտի հարաբերակցության համար, և Հայաստանի կառավարման արդյունավետության խնդիր: Այդ երեք խնդիրները գտնվում են էական փոխազդեցության մեջ, որում անշուշտ գերակայում է արտաքին միջավայրը և դրանից բխող իրողությունները: Այստեղ ակնառու է երկու աստիճան՝ ռուս-թուրքական ձևաչափը, որով փորձ է արվում գծել Կովկասի նոր սահմաններն ու պայմանավորվել համակեցության հեռանկարի և հետագա ռեժիմի շուրջ, և ամերիկա-ռուսական դիմակայությունն ու ԱՄՆ ռազմավարության գլոբալ վերափոխումը, որն ըստ էության տեղի է ունենում դեռևս Օբամայի վարչակազմից սկսած և որում արդեն ռուս-թուրքական ձևաչափն է իր հերթին իրավիճակից բխող որոշակի ածանցյալ:

Այն, ինչ կատարվում է Սյունիքի ուղղությամբ, իր վրա կրում է եռաշերտ այդ իրականության կնիքը և ազդեցությունը: Հետևաբար, տեղի ունեցողին հանրայնորեն և պետականորեն հակազդելու լուծումները պետք է փնտրել այդ եռաշերտ իրողությունների հանգամանալից ստուգաբանման շրջանակում, միևնույն ժամանակ սակայն բաց չթողնելով ելակետը՝ արտաքին լայն միջավայր: Ըստ այդմ, նախընտրական շրջանի վճռորոշ փուլ թևակոխող Հայաստանի ընտրողների համար ձևավորվում է ներքաղաքական պայքարի և քաղաքական առաջարկների, հայտերի գնահատման ելակետը: Գերազանցապես ներքին դաշտում լուծումների վրա հիմնված  առաջարկները  որքան էլ թվան գայթակղիչ, դրանք ըստ էության լինելու են իրականությունից որոշակիորեն կտրված և թերի: Արդյունավետության շատ թե քիչ համոզիչ հեռանկար և կառուցվածք ունենալու համար, քաղաքական հայտերը պետք է կառուցված լինեն նվազագույնը արտաքին լայն միջավայրի վրա ոչ պակաս, քան ներքին իրողությունների վրա կառուցված լինելու չափաբաժինը: Այդ իմաստով, Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը օբյեկտիվորեն առանցքային նշանակություն և իմաստ ունի այն, թե իշխանության համար մանդատի, կամ ընդհանրապես խորհրդարանում ներկայության համար պայքարի ելած ուժերը որքանով են օրակարգ բերում արտաքին քաղաքական խնդիրներ ու բովանդակություն:

Մի բան, որ Հայաստանի համապետական ընտրություններում ըստ էության բացակայել է մշտապես, այսպես ասած եղել է հավերժական բացակա, ինչի հետևանքով է նաև դեգրադացման և անկման հուն մտել արցախյան շարժման տարիների այն բարձր քաղաքական նշաձողը, որով ընդհուպ միջազգային ուշադրության ու ճանաչման էր արժանացել հայկական քաղաքական միջավայրը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում