Հիմա Ալիևը Բաքվում նստած ասում է՝ 1 կմ առաջ է գնում, այս երկիրն ալեկոծվում է, բոլորն իշխանությունների դեմ են դուրս գալիս, բախումներ են սկսվում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլ»-ի պատգամավոր Արման Եղոյանը։
«Մի կողմ թողնենք ոնց է ստացվել սահմանի դիրքը, կահավորումը, սա մի կողմ, բայց այս հարցերը լուծելու համար անպայմա՞ն է, որ թույլ տանք այդ մարդուն, որ ինքը նստած ասի՝ դե լավ վաղն էլ փորձեմ էս կողմից այսպես անեմ։ Էլ ադրբեջանական մամուլ բացելու կարիք էլ չկա, մի բան է ասում, էդ մարդն էլ ոչ խոսնակի կարիք ունի, ոչ պրոպագանդիստական մեքենայի, մեր բոլոր լրատվականներում տարածվում է՝ Ալիևն ասել է սա։
Հայոց հարցը սարքիք, սենց ա ասել, նենց ա ասել Ալիևը։ Այ քեզ բան։ Պատգամավորներ կան, որ չգիտես ոնց են հայտնվել այստեղ, էս օսլայած հոգիներով քամելեոնները։ Եկել ասում են՝ չմոռանաք ով է Արցախը հանձնել։