Թուրքիայի «Հյուրիեթ» թերթի թղթակից Վիրջիան Զիֆլիօղլուն «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ սկսված արշավներին, հայտնեց.
«Թե՛ ընդդիմադիրների, թե՛ կաթողիկոսության կողմից բացահայտ հայտարարությունները շատ կարևոր են։ Ավանդույթն այն է, որ թե՛ աշխարհն է փոխվում, թե՛ մարդիկ, և արդիական մարդիկ այլևս այլ բաներ են ակնկալում եկեղեցուց, օրինակ՝ Պոլսի հայ առաքելական եկեղեցիների որդիները նախընտրում են գնալ բողոքական եկեղեցիներ, պետք է հարցն այս կետով սկսել, թե հայ առաքելական եկեղեցու հոգևորները ինչ դեր ունեն, պետք է ամեն ինչ չափել, կշռել»։
Վիրջիան Զիֆլիօղլուն նաև հավելեց, որ ապագայի վրա է պետք ծանրանալ հիմնականում։