Հայաստանն իր իսկ տարածքում ռուս զինվորականության պատանդն է․ Մոսկվան թույլ չի տա Երևանին ինքնուրույն գործել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը:
Խարազյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է անհապաղ գերեվարի ու ձերբակալի իր ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցիներին:« Պետք է կարողանալ նայել իրականության աչքերին: Հայաստանը պետք է իր պետական սահմանների անվտանգությունը ապահովի առանց Ռուսաստանի: ՀԱՊԿ-ը չի ապահովել ու չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, ՀԱՊԿ-ը միայն զսպում է Հայաստանին:
Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, կազմակերպության 2-րդ հոդվածից բխող քննարկման համար, որը պայմանավորված է Հայաստանի սահմանին առկա իրադրությամբ, Իշխանասարի և մի քանի այլ ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով: Պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին և անվտանգության խորհրդի քարտուղարությանը դիմումի հանձնարարությունը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ նիստի ընթացքում: