Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Ինչպես է նույն բանը հնարավոր եղել Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզպետը հայտնել է, որ մարզում ադրբեջանցիները որոշ ուղղություններով ունեցել են առաջխաղացում, մի դեպքում մոտ 2 կմ, մյուս դեպքերում մոտ 200-300 մետր: Մարզում այդ առաջխաղացման մասին նախօրեին անվտանգության խորհրդի նիստում խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հանձնարարում էր պատրաստել Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին: Այստեղ հետաքրքիր հանգամանքն այն է, որ մինչև այդ, Գեղարքունիքի մարզպետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքում էր մարզում առաջխաղացման մասին տեղեկությունները և հիմա հայտնում է, որ դա տեղի է ունեցել կեսօրից հետո:  Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ կեսօրից հետոի հանգամանքը ոչ թե հանում է ավելորդ հարցերը, այլ խորացնում դրանք, այն իմաստով, որ առաջխաղացումը փաստորեն եղել է Իշխանասարի պատմությունից հետո: Այն դեպքում, երբ թվում է, որ Իշխանասարից հետո բարձրացված աղմուկից հետո պետք է սահմանային բոլոր գոտիներում ձեռնարկվեին կանխարգելիչ գործողություններ, ադրբեջանական առաջխաղացում թույլ չտալու համար, անգամ այսպես կոչված դիրքային աշխատանքների անվան տակ:

Կրկնենք, գոնե Իշխանասարի դեպքից հետո Հայաստանի համապատասխան գերատեսչությունները պետք է ձեռնարկեին համարժեք քայլեր կանխարգելիչ կարողության ուղղությամբ, թույլ չտալու համար, որպեսզի որևէ ուղղությամբ լիներ կրկնություն: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես է մայիսի 13-ին ըստ էության համանման բան տեղի ունենում Գեղարքունիքում, ինչո՞ւ: Չեն բավականացնում մեր սահմանապահ ուժե՞րը, թե՞ չի բավականացնում կառավարման կոմպետենտությունը, կամ կարգապահությունն ու կազմակերպվածությունը, թե՞ գոյություն ունի մեկ այլ՝ խորքային պետություն ոչ միայն օրինակ դատական համակարգում, այլ նաև պաշտպանական, անվտանգային, որը կարող է գործել ավելի ազդեցիկ, քան պետական կառավարման ինստիտուտները իրենց ֆունկցիոնալ ֆորմալ դերի և պարտականության համատեքստում: Սրանք լրջագույն հարցեր են ցանկացած պետության համար, առավել ևս հետպատերազմյան այնպիսի վիճակում գտնվող, ինչպիսին Հայաստանն է, որ այս վիճակում նաև գնում է խորհրդարանի ընտրության: Այս հարցը բարձրացրել էի նախօրեին, խոսելով այն մասին, որ տարածքային ամբողջության և սահմանի խախտման անհանդուրժելի հանգամանքից զատ, Իշխանասարում տեղի ունեցածը չափազանց մեծ ուշադրության առարկա է նաև հենց պատկան կառույցների աշխատանքային պարտականությունների կատարման տեսանկյունից, որովհետև նախընտրական շրջանում կարող են լինել անցանկալի անակնկալներ:  Այդ նկատառումով է նաև, որ Իշխանասարի դեպքի առնչությամբ քննություն իրականացնելու ռազմական ոստիկանությանը դատախազությունից տրված հանձնարարականը պետք է կրի նաև կանխարգելիչ բնույթ, ունենա կանխարգելիչ տրամաբանություն: Այլապես ստացվում է, որ տեղի է ունեցել հիբրիդային լայնածավալ գրոհ Հայաստանի դեմ, ոչ միայն դրսից, այլև ներսից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում