Գերմանիայում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման ֆոնին տեղի է ունեցել հակաիսրայելական բնույթի բողոքի ակցիա: Այս մասին հայտնում է DW-ն:
Մասնավորապես՝ մայիսի 12-ին Հելզենկինխեն քաղաքում շուրջ 180 ցուցարար փորձել է անցնել քաղաքի կենտրոնով դեպի Սինագոգ: Ընդ որում, ցուցարարների մի մասը տարբեր հակասեմական բովանդակության կարգախոսներ է հնչեցրել: Ոստիկանությունը մահակներ է կիրառել: Տուժածների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:
Նույն օրը Հաննովերի կենտրոնում ոստիկանությունը դադարեցրել է հակաիսրայելական ցույց այն հիմնավորմամբ, որ չէին պահպանվում հակահամաճարակային կանոնները: Ակցիային մասնակցել է մոտ 550 մարդ: Նրանց մեծ մասն առանց դիմակի էր: Մասնակիցներից երկուսը փորձել են այրել Իսրայելի դրոշը, սակայն ոստիկանությունը դա թույլ չի տվել:
Բացի դրանից, Բեռլինում երկու անհայտ անձ գողացել է Իսրայելի դրոշը, որը բարձրացվել էր Քրիստոնյա-դեմոկրատական միության շտաբ բնակարանի մոտ: