
Իռլանդիայում հաքերային հարձակման պատճառով անջատվել է Առողջապահության ազգային ծառայության համակարգչային համակարգը, հաղորդում է RTE-ն ուրբաթ՝ մայիսի 14-ին:
Ծառայության խոսնակ Փոլ Ռեյդն ասել է, որ դա «լուրջ, շորթման հետ կապված հարձակում է»:
Ծառայության համակարգչային համակարգն անջատվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Կիբերհարձակումն ազդել է ազգային և տարածաշրջանային առողջապահական համակարգերի վրա:
Նշվում է, որ արտակարգ իրավիճակի պատճառով շատ կլինիկաներ չեղյալ են հայտարարել հիվանդների ընդունումը: Բժիշկներն ընդունում են միայն հրատապ խնդիրներ ունեցող հիվանդների: Միևնույն ժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստումը շարունակվում է:
Ռեյդը հավելել է, որ իշխանություններն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ: