Սյունիքում ստեղծված իրավիճակի, Իշխանասարի հայտնի զարգացումների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի միջև: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին հերթական անգամ, նշելով, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջությունը և պետք է հետ քաշի իր ստորաբաժանումը ՀՀ տարածքից: Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի առնչությամբ Ֆրանսիայի ողջունելի դիրքորոշումով հանդերձ, առանցքային կարևորություն ներկայացնող հանգամանքը թերևս այն է, որ Մակրոնը արտահայտվել է ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները ՄԱԿ ԱԽ տեղափոխելու և այնտեղ լուծումներ գտնելու մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ: