Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Ինչ է ասել Պուտինը Փաշինյանին

Մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև, որի թեման բնականաբար եղել է Սյունիքում սահմանային իրավիճակը: Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությունն արձանագրում է, որ կողմերը համակարծիք են եղել՝ հանգուցալուծումը պետք է լինի ադրբեջանական կողմի հետքաշումը ելման դիրք: Կրեմլի կայքում սակայն չկա այդպիսի ձևակերպում:  Լինել-չլինելն անշուշտ վճռորոշ ինդիկատոր չէ, թե ինչպիսին է իրադրությունն ու տրամադրվածությունը իրականում, սակայն ուշադրության է արժանի այն, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների լիարժեք կատարման առումով հայտարարություն անելիս Ռուսաստանը չի կաշկանդվում: Մինչդեռ բանն այն է, որ այդ հայտարարությունները ամենևին միարժեք չեն և երբեմն տպավորություն է, թե Ռուսաստանը հայկական կողմի համար է ակնարկում, որ Երևանն ինչ որ համաձայնություն կատարում է կամ վերաբերում է ոչ լիարժեք և դրա պատճառով էլ լարվում է իրավիճակը: Որովհետև, տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի համաձայնագրի շատ կոնկրետ շեղում, բայց չի հնչում համաձայնագրի միջնորդ-պատասխանատուի կոնկրետ գնահատական այդ շեղմանը:

Հետևաբար ընդհանրական հայտարարությունները, թե պետք է լիարժեք կատարել համաձայնությունները, ստանում են ըստ էության բազմիմաստ նշանակություն: Առավել ևս, երբ կան հիմնավոր կասկածներ առ այն, որ այդ համաձայնությունները գրավոր մասից բացի, ունեն նաև բանավոր մասեր: Համենայն դեպս, առնվազն Սյունիքի ուղղությամբ դիրքերից նահանջի առումով դա խոստովանել է նաև Հայաստանի վարչապետը, նշելով, որ թեև նոյեմբերի 9-ի տեքստում գրված է, որ զորքերը մնում են որտեղ կանգնած են, և ոչինչ չկար Ղուբաթլուից ու Զանգելանից նահանջի մասին, բայց բանավոր տրամաբանությունը ենթադրում էր այդ նահանջը: Ըստ այդմ նվազագույնը հարց է առաջանում, թե էլ ինչ բանավոր ենթադրություններ է ներառել նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի համաձայնությունը, որոնց մասին գուցե ակնարկում է Ռուսաստանը, խուսափելով կոնկրետ ադրբեջանական սադրանքի կոնկրետ գնահատականից:  Բոլոր դեպքերում, Ռուսաստանի դիրքորոշումը արդիական է պահում հարցը, թե այն, ինչ անում են Ադրբեջանն ու Թուրքիան Սյունիքի ուղղությամբ, որքան է Մոսկվայի համար խնդիր, և որքանով է խնդիրների լուծման միջոց, այդ թվում ոչ միայն ռեգիոնալ-քաղաքական, այլև նախընտրական: Անկասկած է, որ Ռուսաստանի համար կա Հայաստանի քաղաքական պատկերի գծագրման հարցում անվերապահ ազդեցության հաստատման առաջնահերթ խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում