Աշխարհի 800 քաղաքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց գրեթե 43% -ը չի էլ պատրաստվում հարմարվել գլոբալ տաքացման հետևանքներին: Իսկ երկրագնդի քաղաքների 25 տոկոսը չունի կլիմայի փոփոխության ավերածություններից պաշտպանվելու միջոցներ, հայտնում է The Guardian-ը:
Մեգապոլիսներն ավելի հաճախ են բախվում գլոբալ տաքացման հետևանքներին: Ջերմոցային գազերի տվյալների բացահայտման միջազգային նախագծի (CDP) փորձագետներն ուսումնասիրել են 800 խոշոր բնակավայրեր և պարզել, որ նրանց 43 տոկոսը չունի կլիմայի ճգնաժամը կարգավորելու ծրագիր : Քաղաքների քառորդ մասը նույնիսկ բավարար գումար չունի բնապահպանական ծրագրերի համար: Դրանցից է Ռիո դե Ժանեյրոն, ամերիկյան Կոլումբուսը։
Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են մի շարք մեգապոլիսներ, որոնք լավ են հարմարվում կլիմայի փոփոխությանը: Մասնավորապես՝ Լոնդոնը, Բրիսթոլը, Լոս Անջելեսը և Աթենքը: Օրինակ, Հունաստանի մայրաքաղաքում տանիքները կանաչապատվում են՝ գերտաքացումից փողոցներն ազատվելու համար, իսկ Բրիսթոլում ջրհեղեղից պաշտպանական համակարգեր են կառուցում: