Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն մի շարք փոփոխություններով, որոնցից ամենաէականն անցումն է համամասանական ընտրակարգին։ Սա իհարկե կարևոր փոփոխություն է անձանակենտրոն ընտրական դաշտի վտանգները չեզոքացնելու համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Նշենք, որ ԸՕ-ի փոփոխությունների շուրջ տարակարծություն է առաջացել իշխանական խմբակցության պատգամավորների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև: