Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է իսրայելական քիմիական գործարանի վրա հարձակման մասին: Այս մասին այսօր հայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Նշվում է, որ հարձակման ենթարկված օբյեկտը գտնվում է Նիր-Օզ բնակավայրում: Հարվածը հասցվել է անօդաչու սարքի օգնությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։