Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Ֆրանսիան Երևանին առաջարկում է ճկուն հնարավորություն

Սյունիքում ստեղծված իրավիճակի, Իշխանասարի հայտնի զարգացումների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի միջև: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին հերթական անգամ, նշելով, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջությունը և պետք է հետ քաշի իր ստորաբաժանումը ՀՀ տարածքից: Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի առնչությամբ Ֆրանսիայի ողջունելի դիրքորոշումով հանդերձ, առանցքային կարևորություն ներկայացնող հանգամանքը թերևս այն է, որ Մակրոնը արտահայտվել է ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները ՄԱԿ ԱԽ տեղափոխելու և այնտեղ լուծումներ գտնելու մասին:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը դիտարկելու անհրաժեշտության մասին խոսել եմ նախօրեին հեղինակած հոդվածում, որտեղ ՀԱՊԿ-ին դիմելու հարցին զուգահեռ, արտահայտվել են ՄԱԿ ԱԽ դիմելու հնարավորոթյունն առնվազն քննարկելու վերաբերյալ, ինչը գուցե իրական քաղաքական արդյունավետության առումով Հայաստանի համար լինի ավելի ուժեղ և հեռանկարային հնարավորություն, քան ՀԱՊԿ դիմելը: Այդ իմաստով հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցում արտահայտվում է այդ հեռանկարի մասին: Ինչ է նշանակում հարցը տանել ՄԱԿ ԱԽ: Այստեղ քաղաքական բարձր հարթակի աստիճանակարգությունից բացի, ՄԱԿ ԱԽ քննարկումը առնվազն նշանակում է ընդլայնել և բազմազանեցնել ուժային կենտրոնների շրջանակը, որոնք ներգրավված կլինեն Կովկասի ռեգիոնալ զարգացումներում և դրանց վերաբերյալ որոշումներում: Ինչպես հայտնի է,ՄԱԿ ԱԽ-ն ունի հինգ մշտական անդամներ, որոնք ունեն վետոյի իրավունք, և տասը փոփոխվող անդամներ: Հինգ մշտական անդամներն են ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան՝ որոնք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, և Մեծ Բրիտանիա ու Չինաստան: Ֆրանսիան փաստորեն առաջարկում է Կովկասի հարցերը քննարկել այդ շրջանակով, ռուս-թուրքական ձևաչափի փոխարեն: Կընդառաջի՞ Երևանն այդ գաղափարին և կդիտարկի՞ հարցը ՄԱԿ ԱԽ տանելու հնարավորությունը: Ինչպես հայտնի է, Երևանն առայժմ դիմել է ՀԱՊԿ-ին՝ խորհրդակցություն սկսելու մասին, քաղաքական դիրքորոշումները համաձայնեցնելու նպատակով: Չի բացառվում, որ այստեղ անարդյունավետության պարագայում Երևանն անդրադառնա Մակրոնի գաղափարին: Միաժամանակ պետք է դիտարկել նաև այն, որ հնարավոր է Ֆրանսիայի նախագահի արտահայտած գաղափարին անդրադառնալը պայմանավորի ՀԱՊԿ-ում Հայաստանի դիմումի քաղաքական արդյունավետության հեռանկարը: Միևնույն ժամանակ, անշուշտ պետք չէ պատրանք, թե ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի համար հարցերը լուծվելու են սահուն կերպով: Հայաստանի համար դա էլ ենթադրելու է ուժերի մոբիլիզացիա և քաղաքական լուրջ աշխատանք ու պայքար: Ավելին, կա դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԱԿ ԱԽ բանաձևի քննարկման հայտնի պատմությունը, որը տապալվել էր մշտական անդամներից մեկի «խորհրդավոր» վետոյի հետևանքով: Այդուհանդերձ, շահերի շրջանակի բազմազանեցումն ու ընդլայնումը Երևանի համար անկասկած ավելի ճկուն խաղալու հնարավորություն է, ի տարբերություն ռուս-թուրքական ձևաչափի գերակայության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում