Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Այս ընտրությունները ոչ մի բան չեն փոխելու, ընդամենը ԱԺ են բերելու մեծ թվով հակափաշինյանական ուժերի

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՇվեյցարիաՀայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա)

 -Պարո՛ն Շահինյան, Հայաստանի խորհրդարանն արդեն լուծարվել է, և շատ ուժեր հայտ են ներկայացրել մասնակցելու հունիսի 20-ին տեղի ունենալիք ընտրություններին: Դուք ի՞նչ կարծիք ունեք սպասվող ընտրությունների վերաբերյալ։ Հեռվից հետևելով տեղի ունեցող զարգացումներին՝ ի՞նչ  կարող եք ասել։

-Խնդիրը մի քիչ ընդարձակ է, և այն, ինչ պետք է ասեմ, իմ անձնական կարծիքն է: Ես կարծում եմ, որ այս պահին քաղաքական դաշտում խտացած իրականությունն ավելի բևեռացած է քաղաքական հակառակորդներին ավելի վարկաբեկելու ձևով կրեդիտ շահելու մեջ: Այսինքն իրենց մտայնությամբ ավելի շատ ձայն է հավաքելու այն ուժը, որը կարողանա հանրության առջև առավել ցցուն դարձնել դիմացինի մեղքերը, քան իր մեղքերը: Սա շատ վատառողջ մոտեցում է թե քաղաքական առումով, թե էթիկական: Դա չի բերելու քաղաքական նոր մշակույթին, որին ձգտում էր 2018-ի թավշյա հեղափոխությունը: Հեղափոխության կարգախոսն էր՝ վերջ դնել օլիգարխիկ քաղաքականության գերակշռմանը՝ ի նպաստ ժողովրդավարության: Հեղափոխության արդյունքում այդ կարգախոսները կրող ուժը հայտնվեց խորհրդարանում, որը սակայն չկարողացավ վարչական համակարգի փոփոխություններ իրականացնել, որը իրականում ամենաբարձր ձգտելի նպատակն էր, որը այսօր չունենք, ինչի պատճառով ունեցանք նաև աշնան պատերազմի հետևանքները: Իրականությունն այն է, որ մենք պատրաստված չէինք այդ տեսակ պատերազմի՝ ոչ դիվանագիտական, ոչ ռազմական և անպատրաստ լինելը հետևանքն էր ոչ ճիշտ վարչական որոշումների, որոնք հետո հանգեցրին այս իրավիճակին:

Ինչ վերաբերում է ստեղծվող կուսակցություններին ու դաշինքներին, ապա մինչև այսօր ստեղծվածները ցույց են տալիս երեք կարևոր թևեր.

Առաջինը Քոչարյան-ՀՅԴ, երկրորդը Սերժ Սարգսյան-Վանեցյան, կամ ավելի ճիշտ կլինի ասել Սերժ Սարգսյան-Մինասյան-Վանեցյան, և երրորդը Փաշինյան: Հատուկ անուններով եմ ասում, ոչ թե կուսակցություններով, որովհետև ժողովուրդը հենց այդպես է ընկալում: Եթե գնաք ժողովրդին հարցնեք, ոչ մեկը ձեզ որևէ կուսակցության անուն չի կարողանա տալ, բոլորը անուններ են ասելու: Նիկոլ Փաշինյանի և թավշյա հեղափոխության, այսինքն Հանրապետության հրապարակում հավաքված 250 հազարից ավելի ժողովրդի ակնկալիքը չէր կարող լինել սա: Ակնկալիքի առաջին հանգրվանը օլիգարխիայից և բռնի կառավարումից ազատվելն էր, որի արդյունքում կստեղծվեր անցումային մի հարթակ՝ հասնելու համար իսկական վարչական համակարգի իրողությանը: Իսկ այդ համակարգը չի կարող մեկ անձի հետ կապված լինել: Կարող է մի անձը, որն ուժ և էներգիա ունի, իր ուժը դնել համակարգում, որ այն սկսի իր ընթացքը, բայց վերջնական հանգրվանը համակարգը փոխելն է: Ինձ ավելի շատ տխրեցնում էր իրողությունը, երբ տեսնում էի, որ վարչապետը այցելելով որևէ պետական գերատեսչություն, ջղայնանում էր՝ տեսնելով, որ գործերն այնպես չեն ընթանում, կամ մարդկանց վարվելկերպն այնպիսին չէ, ինչպես ինքը կցանկանար: Բայց ինքը չպետք է լինի ցանկացողը, այլ համակարգն է, որ չպետք է ցանկանա: Մի խոսքով, Հայաստանն այսօր չի փոխվել նրանից, ինչից ուզում էր փոխվել: Այսինքն այն անձինք, որոնք այսօր պաշտոն ունեն, շրջանային, կենտրոնական, գյուղական տեղերում ունեն իրենց տեղերը, հիմնված են հին համակարգի վրա: Նոր իշխանությունները դա չկարողացան փոխել:

Ես կարծում եմ, որ այս ընտրությունները ոչ մի բան չեն փոխելու, ընդամենը խորհրդարան են բերելու բավականին մեծ քանակության հակափաշինյանական ուժերի՝ գլխավորած Ռոբերտ Քոչարյանով, շարունակած ՀՀԿ-ի որոշ ուժերով, որոնք պետք է միանան արդեն նոր ԱԺ-ում:

-Արդյոք այս ընտրություններից հետո Հայաստանում կարո՞ղ են դրական առումով փոփոխություն տեղի ունենալ:

-Իրականում քաղաքական ուժերը ոչ մի ուրիշ նպատակ չեն կարող ունենալ, քան պետականություն սարքելը: Տարբերությունն այն է, որ այդ պետականությունը հիմա սարքվելու է այնպես, ինչպես սարքվեց այս տարիների ընթացքում, այսինքն օլիգարխիկ համակարգի հիման վրա, որից ժողովուրդը հրաժարվել է 2018-ի մայիսից: Հիմա ակնկալել, որ երկնքից մի անձնավորություն կգա կամ սնկի նման կբուսնի և կկարողանա կարգավորել հասարակական կամքը, անիրականանալի է: Բանն այն է, որ եթե հասարակությանը մենակ թողնես, նա չի կարող իր ուզած նիշն ապահովել: Պետք է լինի քաղաքական կամ քաղաքացիական ուժ, այսինքն սա մշակույթի հետ կապված խնդիր է: Իսկ եթե ժողովրդի մեջ այդ ուղղությամբ ընթացք չլինի, ո՞նց եք ուզում, որ այդ համակարգը փոխվի:

-Մտահոգիչ չէ՞, որ ասպարեզ եկած ուժերը փորձում են ավելի շատ Ռուսաստանին դուր գալու քաղաքականություն որդեգրել: Եվ կարծեք թե ներքին մրցակցություն է, թե ով ավելի ուժեղ կհաճոյանա Մոսկվային: Սա խնդիր չեք համարո՞ւմ:

-Այն, ինչը ռազմավարության մասին է, պետք է թողնել ռազմավարությանը: Այսինքն որևէ մի պետականություն չի կարող իր շահերից դուրս հանգրվաններ փնտրել: Որ ռազմական ուժերն են ներկա եղել մինչև 2020-ի ամառը և որ ուժերն են ներկա այսօր՝ 2021-ի գարնանը Հայաստանում և Արցախում: Ռուսական և հայկական բանակներն են: Ո՞նց եք պատկերացնում, որ Հայաստանը կարողանա այնպիսի քաղաքականություն վարել, որը բոլորովին հակառակ լինի Ռուսաստանի երևակայությանը: Մյուս կողմից Հայաստանը կարո՞ղ է վարել բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ առանց զիջելու իր ռազմավարական շահերը: Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ քայլերն արվում են թե մի կողմից, թե մյուս կողմից: Ամենաթեժ կետն այն է, որ մարդիկ չգիտեն, թե դրանով ինչ պետք է անենք: Ձեր հարցը հարթակի լուծման խնդրին է վերաբերում, այսինքն Մոսկվայից աջակցություն ստանալը: Ես էլ հակահարց եմ տալիս, ենթադրենք երկու կողմերն էլ շահեցին ինչ-որ բաներ Մոսկվայից, ամեն մեկն իր համար: Քոչարյանը դա արեց իր բիզնեսի համար Պուտինի հետ, Փաշինյանն էլ, որովհետև Պուտինի կարիքն ունի, որ կարողանա նոյեմբերի 9-ի համաձայնագիրը չխախտելով վտանգավոր նոր ստատուս քվոն քիչ, թե շատ պահպանել՝ առանց ոնր պատերազմ սկսելու: Բայց ո՞րն է հաջորդ հանգրվանը: Ոչ ոք չի մտնում այդ խնդիրները լուծելու դաշտ, որոնք առնչվում են մեր սխալներին՝ լինեն տնտեսական, քաղաքական, սոցիալական, թե ռազմական: Ասենք ունենք Մոսկվայի համախոհությունը, մեզ դրանից ի՞նչ: ՀԱՊԿ-ի իրողություն մենք ո՞նց գործածեցինք կամ չգործածեցինք պետք եղած ձևով: Ինչ կլիներ, եթե մենք ոչ ասեինք ռուսական միջամտությանը, որը դժբախտաբար մեր ուզելով չէր, Մոսկվան իր թաթը դրել է այս պատերազմի միջոցով և ընդլայնել է իր ազդեցությունը ամբողջ Հարավային Կովկասում, ինչպես նաև Թուրքիան: Հիմա ռուսների միջոցով մենք ի՞նչ պետք է ուզենք:

Ես այն հայերի խավին եմ պատկանում, որը խաբվեց թե պատերազմից առաջ, թե պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո այս կառավարության հրապարակած բոլոր տեղեկություններին՝ կապված թե մեր մարտունակության, թե մեր բանակի կարողության մասին: Եթե լսենք Սամվել Բաբայանի երկու կարևոր հարցազրույցները, որոնք նա ունեցավ վերջին 2 ամսվա ընթացքում, որտեղ մանրամասն և շատ պարզ բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել և ինչու ենք իրականում կորցրել տարածքները, անմիջապես գալիս ենք եզրակացության, որ այնտեղ ղեկավարություն չի եղել:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում