Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում դարձյալ Մերձավոր Արևելքն է, այս անգամ պաղեստինա-իսրայելական համակարտության գոտին, խոսվում է նոր ինթիֆադայի հավանականության մասին: Միջազգային մամուլում գերակշռում է այն վարկածը, որ այս փուլում հակամարտության սրումը նախապես ծրագրված է եղել և մեծ հաշվով ձեռնտու է և՛ Իսրայելին, և՛ Պաղեստինին՝ ներքաղաքական զարգացումները հաշվի առնելով, մեղադրանքներ են հնչում նաև ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի հասցեին, որը շտապել էր պաղեստինյան հարցը լուծված համարել`ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեեղափոխելուց, Ծոցի արաբական մի քանի երկրների և Իսրայելի միջև համաձայնագրերի ստորագրումից հետո: Ո՞րն է այս փուլում էսկալացիայի պատճառը, ի՞նչ տրամաբանության մեջ հարցը պետք է դիտարկել և ի՞նչ զարգացումներ պետք է սպասել: Թեմայի շուրը «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ: