Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Նախկինները հիմա էլ ուզում են Սյունիքով գալ իշխանության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանը։

-Պարոն Առաքելյան, Սյունիքի դեպքերը ինչպե՞ս եք գնահատում։ Հակառակորդը 3.5 կմ ներխուժել է ՀՀ պետական սահման և դուրս չի գալիս։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս զարգացումների վերաբերյալ։

-Շատ անհասկանալի իրավիճակ է։ Բայց մի բան հստակ է.Ադրբեջանը տեսնում է Հայաստանի ներքաղաքական այս վիճակը ու դիմում է նման սադրաքների։ Բացի դա էլ՝ նախկինները Արցախը տալուց հետո հույս ունենալով որ նորից կգան իշխանության, չստացվեց, հիմա ուզում են Սյունիքով գալ իշխանության։ Վստահ եմ՝ դա էլ չի ստացվի։

-ՀԱՊԿ-ից որոշակի արձագանքներ կան, բայց անատամ հայտարարությունների մակարդակով։ Ձեր կարծիքով կհաջողվի Սյունիքի հարցը արագ լուծել, թե բացառված չէ նաև ռազմական գործողությունների վերսկսումը։

-Ես մի ժամանակ ՀԱՊԿ-ի հետ մեծ հույսեր էի կապում, որ Հայաստանի նկատմամբ ոտնձգությունների դեպքում իրենք մեզ կպաշտպանեն։ Հիմա ես արձանագրում եմ, որ ես, մենք սխալվել ենք։ ՀԱՊԿ կոչեցյալը ինձ համար այլևս գոյություն չունի։ Էլ ինչ պետք է անեն Հայաստանի նկատմամբ, որ իրենք ձայն հանեն։ 3.5 կմ մտել են Հայաստան, պետական սահման են խախտել։ ԱՄՆ-ից արդեն արձագանք կա, բայց ՀԱՊԿ-ից լուրջ արձագանք չկա։ Բացի դա պետք է պարզաբանվի, թե ինչպես է է հակառակորդը այդքան առաջացել, ինչպես է, որ մենք այդտեղ սահմանապահ զորք չենք ունեցել, պետք է պարզել, թե ինչից են այդքան ոգևորվել սուտի ընդդիմադիրները։ Նրանք մի բան են ուզում՝ Սյունիքն էլ տան, մենակ թե նորից գան իշխանության։

-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչպե՞ս էր հնարավոր հակառակորդի նման առաջխաղացումը և որևէ դիմադրության չհանդիպելը։

-Ինձ համար էլ է դա շատ զարմանալի։ Մեր տղաները հիմա այնտեղ են, ադրբեջանցիներին վերջնաժամկետ են տվել, ասել են, եթե դուրս չգաք՝ խփելու ենք։ Մենք վերջապես մեկ անգամ պետք է ուժ ցույց տանք։ Ես զարմանում եմ՝ ոնց է հնարավոր 3.5 կմ մտնել ՀՀ պետական սահման, առաջանալ ու դիմադրության չհանդիպել։ Չեմ հասկանում ում պետք է մեղադրել՝ սահմանապահ զորքերին, ՊՆ-ին, զինված ուժերին։ Սա շատ մտածելու տեղիք է տալիս։ Երկու հոգի չի եղել, 150 հոգ են եղել ու նրանց չնկատել հնարավոր չէր։

-Այսինքն դուք ինչ որ միտո՞ւմ եք տեսնում։ Դավադրությո՞ւն է եղել։

-Իհարկե, 3.5 կմ ուրիշ երկրի մեջ ներխուժելու դեպքում նրանց հիմա վաղուց խփել վերացրել էին։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մերոնք դրանց չեն խփում, չեն շրջափակում վերցնեն։ Բա իրենք ոնց մեր 62 հոգանոց տղաների խմբին զինաթափեցին, գերի վերցրեցին որպես տեռորիստ։ Բա թող հիմա մերոնք էլ նույնն անեն։

-Կարծիք կա՝ որ եթե հիմա հայկական կողմը դիմի ռազմական գործողության, ապա Ադրբեջանը անմիջապես ռազմական գործողությունները կվերսկսի արցախյան ճակատում և վերջնականապես հարցը կլուծի։ Պնդումներ կան, որ Սյունիքի սադրանքի ամբողջ իմաստը հենց դա է։

-Լավ բա ինչ անենք։ Ձեններս կտրենք ու նստենք, նայենք, թե ոնց է թուրքը կիլոմետրերով գալիս հասնում Երևան։

-Իսկ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը պատրա՞ստ է նոր պատերազմի։

-Բա ի՞նչ եք առաջարկում։ Ուղղակի որ ժամանակին ամբողջ ազգը միասնական լիներ, դավաճանություններ չլիներ, բոլորը իերնց դիրքերում , իրենց տեղում լինեին, ապա թուրքն ով էր, որ մեզ հաղթեր։ Այդ ինչպես ստացվեց, որ թուրքը կարողացավ ճեղքել ու առաջ գալ մենակ էն հատվածներից, որտեղից որոշները փախան։ Բա ինչի թուրքը Քարվաճառի կողմից չմտավ։ Չմտավ, որովհետև այնտեղ մենք էինք, որովհետև այնտեղ տղաներ էին կանգնած, որոնք թույլ չտվեցին, որ որևէ մեկը գար, կեղծ տեղեկություններ, լուրեր տարածեր, պանիկա քցեր, հրամանատարություն աներ։

Հիմա ասում են՝ վայ Հայաստանը չի կարա ռազմական գործողություն սկսի, կհարձակվեն Արցախի վրա և այլն։ Բա խաղաղապահները ուր են, ինչի համար են կանգնած այնտեղ։ Բա ի՞նչ եք առաջարկումն՝ ասենք վայ լա՞վ եք արել, որ մտել եք Հայաստանի սահման։ Կրկնում եմ խաղաղապահ զորքը ինչի՞ համար է։ Ինչի համաձայնեցինք, որ գան կանգնեն մեր հողերի վրա։ Ես կոչ կանեմ իշխանությանը սթափվել։ Ընդդիմադիրները խաղեր են խաղում, թուրքը մտել է Հայաստան, նրանք ուրախանում են։ Կրկնում եմ՝ նրանք ամեն ինչի պատրաստ են, որ իշխանության գան, բայց չենք թողնի ոչ դա, ոչ էլ թուրքի առաջխաղացումը։

-Պարոն Առաքելյան, ազատամարտիկների դաշինքը երեկ նիստ է արել։ Ինչ եք որոշել Սյունիքի հետ կապված։ Այո, նիստ է եղել, բայց նիստը փակ է եղել և ես չեմ կարող ասել, թե ինչ ենք որոշել։

-Այո, նիստ ենք արել, բայց նիստը փակ է եղել։ Հետևաբար չեմ կարող ասել, թե փակ նիստում ինչ ենք քննարկել։ Բնականաբար անդրադարձ է եղել Սյունիքի վիճակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում