Պիկասսոյի նկարն աճուրդում վաճառվել է մոտ 103․5 մլն դոլարով

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասսոյի «Պատուհանի մոտ նստած կինը» (1932) նկարը Նյու Յորքում վաճառվել է 103,5 մլն դոլարով։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Christie’s աճուրդի տունը։

Լոտի նախնական գինը կազմել է 55 մլն դոլար, սակայն 19 րոպե անց սահմանվել է վերջնական արժեքը։ Գնորդը հայտնի չէ։

Նյու Յորքում անցկացված աճուրդում 48․45 մլն դոլարով վաճառվել է նաև Կլոդ Մոնեի «Վաթերլոյի կամուրջը․ Մառախուղի ազդեցությունը» (1903) ստեղծագործությունը։