Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է հայ- ադրբեջանական սահմանը խախտելու ադրբեջանական զինուժի գործողություններին:
Ֆեյսբուքում հայերեն, իսկ թվիթերում անգլերեն գրառմամբ նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- գրել է Մակրոնը:
Azerbaijani armed forces have crossed into Armenian territory. They must withdraw immediately. I say again to the Armenian people: France stands with you in solidarity and will continue to do so.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) May 13, 2021