ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն:
Նա ընդգծել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին:
«ԵԱՀԿ նախագահությունն ու իմ անձնական ներկայացուցիչը ուշադիր հետևում են իրավիճակին»,- գրառում է կատարել Անն Լինդեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և զսպվածության կոչ արել։