Ավստրալիայում լեռնագնացության չեմպիոնուհի Ռիաննա Իֆֆլանդը ամբողջ աշխարհի պատմության մեջ առաջին մարդն է դարձել, ով շարժվող օդապարիկից ցատկել է ջուրը: Այս մասին նա հայտնել է Instagram-ում:
Կինը օդապարիկից ցատկել է այս տարվա ապրիլին: Նա բարձրացել է 20 մետր, որը հավասար է 7 հարկանի շենքի բարձրությանը, ապա՝ ցատկահարթակից ցատկել լիճը:
Չնայած թռիչքի բարձրությանը՝ աշխարհի քառակի չեմպիոնուհուն հաջողվել է ողջ մնալ և ռեկորդից հետո լավ ինքնազգացողություն ունենալ:
«Ես արդեն ցատկել էի ուղղաթիռներից ու մտածում էի, որ պետք է արտառոց բան մտածել: Այսպես ծնվեց օդապարիկի գաղափարը»,- ընդգծել է Ռիաննան: