Կլիմայի ուսումնասիրությունները կանխատեսում են գլոբալ տաքացման զգալի աճ: Հետազոտությունների արդյունքները տարբերվում են միայն ստույգ ջերմաստիճան կանխորոշելու հարցում: Գիտական եզրակացությունները հիմնված են ամպերի կառուցվածքային փոփոխությունների և ջերմաստիճանային տատանումների զուգահեռ ուսումնասիրության վրա: Այսպիսի ուսումնասիրությունները ամենահավաստին են համարվում, քանի որ այժմ ապացուցված է ջերմաստիճանի և այլ եղանակային երևույթների (փոթորիկների, տորնադոների) ազդեցությունը մթնոլորտային շերտի կառուցվածքի վրա: Կլիմայի նման ուսումնասիրություն է անցկացվել Հավայան Մանուա համալսարանի պրոֆեսորների կողմից: Ստեղծվել է կլիմայական փորձարարական մոդել մթնոլորտային շերտի խաղաղօվկիանոսյան հատվածի նմանությամբ: Ինչպես հայտնի է, այս տարածքի ամպերը մեծ աղդեցություն ունեն համաշխարհային կլիմայի վրա: Փորձագետները հետևել են ամպերի փոփոխությանը Էլ Նինա փոթորիկի և այլ եղանակային տատանումների համեմատ, այնուհետև, բարձրացնելով մոդելում ջերմաստիճանը (ինչը կանխատեսում են օդերևութաբանները), նկատել են փորձարարական ամպերի բարակում: Նույն արդյունքն են ցույց տվել շատ այլ գիտական փորձարկումներ: Եթե փորձերը ներկայացնում են ճիշտ պատկերը, ապա սպասվում է մթնոլորտային շերտի բարակում, ինչի արդյունքում կլիման ավելի զգայուն կդառնա ածխածնի երկոքսիդի և այլ ջերմոցային էֆեկտ ստեղծող գազերի նկատմամբ: