Ադրբեջանական բանակը աննախադեպ` 3,5 կմ խորությամբ մտել է ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանի տարածք։ Ի՞նչ է լինելու, եթե ադրբեջանցիները չհեռանան, կամ հեռանալու համար ինչ որ պայման առաջադրեն: Ադրբեջանի բռնապետը նոր պատերազմ է հրահրում, ուզում է լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը, թե՞ Սյունիքը ռուսներին է պետք, նոր բազա կամ խաղաղապահներ տեղակայելու համար։ Ադրբեջանն ինքնագլուխ կարո՞ղ էր Սյունիքի հարց շահարկել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի և «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Վահագն Մարտիրոսյանի հետ: