Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Վրդովված եմ, Հայաստանում բարդակ ու վակխանալիա է, մեր ասածներն էլ ոչ ոք չի լսում. Նորատ Տեր-Գրիգորյանց  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

-Պարոն գեներալ, ի՞նչ դիտարկումներ ունեք այս օրերին Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Ինչպե՞ս է հնարավոր լուծել խնդիրն ըստ Ձեզ։ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Եվ այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

-Այն, ինչի մասին մենք խոսում ենք և  բարձրաձայնում՝ ՀՀ ղեկավարությունը հաշվի չի առնում։ Իրենց թվում է, թե մենք հենց այնպես ենք խոսում, բայց իմիջայլոց մենք պարզապես հուշում էինք, քանի որ ռազմական իրավիճակին ավելի լավ ենք տիրապետում։Եթե ես մի բան եմ ասում՝ հենց այնպես չեմ խոսում, ասում եմ հանուն Հայաստանի, բայց չգիտես ինչու  լսող չի լինում։ Մտածում եմ՝ գուցե ղեկավարությունը նորություններ չի կարդում, մտածում է՝ թերթերն ու լրատվամիջոցները միայն հասարակ ժողովրդի համար են։ Մարդիկ չեն ուզում աշխատել, բայց ինչու՞ են եկել իշխանության, որպեսզի միայն անունով ղեկավա՞ր լինես։

Ինչ վերաբերում է Սյունիքին, ես իմ անունից ուզում եմ վրդովմունք հայտնել։ Տպավորություն է, որ Հայաստանում չկա ղեկավարություն, քաոս ու բարդակ է  տիրում երկրում։ Ժողովրդի, սահմանների նկատմամբ որևէ հարգանք չկա։Մարդիկ ընտրությունների են պատրաստվում, բոլորը մտածում են պաշտոն ունենալու մասին, իսկ ո՞վ ղեկավարի երկիրը։ Ինչո՞վ է զբաղված ՀՀ Պաշտպանության նախարարը։ Հակառակորդը տեսնում է  այդ բարդակն ու օգտվում իրավիճակից։Վարչապետը խորհրդարական ունի, որ զբաղվում է  այդ հարցերով։ Ուզում եմ հարցնել՝ այդ մարդը ինչո՞վ է զբաղված, աշխատու՞մ է ընդհանրապես։ Ինչու՞ Պաշտպանության նախարարը անվտանգության միջոցառումներ չի ձեռնարկում, ի՞նչ է  այդ մարդը ոլորտին չի՞ տիրապետում։Պետք է նոր դոկտրին, նոր կոնցեպցիա մշակված լիներ, բանակը  պետք է վերադասավորվեր, իսկ ի՞նչ է  արվել ու արվում այս ընթացքում։ Ինչ-որ մեկն այս հարցերով զբաղվու՞մ է։ Պետք է ամբողջ սահմանի երկայնքով զորքեր լինեն, անգամ հակառակորդի ամենափոքր շարժի դեպքում՝ դիմել գործողությունների։ Իսկ իրենք հեշտուհանգիստ գյուցեր են վերցնում, որովհետև տեսնում են, որ ոչ ոք չի ղեկավարում։

Պուտինի շնորհիվ պատերազմը կանգնեցվեց, բայց հետո ինչ-որ մեկը պետք է ղեկավարի չէ՞։ Թշնամին այսօր էլ կանգնում ասում է՝ 106 տարի անցավ, պետք է լինի պատերազմի միջոցով կգրավեմ։ Ես շատ վրդովված եմ, վակխանալիա ու բարդակ է Հայաստանում։

-Հնարավո՞ր է հարցը կարգավորել Ռուսաստանի հետ՝ ՀԱՊԿ  շրջանակներում։

Իսկ Ռուսաստանն այստեղ ի՞նչ կապ ունի։ Միշտ մտածում եք, որ ինչ-որ մեկը պետք է ձեզ օգնի։Հայաստանի շուրջ միայն թշնամիներ են՝ Ադրբեջանը որպես երկրորդ թուրքական պետություն, Վրաստանը, որն ամբողջությամբ ղեկավարվում է Թուրքիայի կողմից։ Հայաստանը միայն մեկ  դաշնակից ունի՝ Ռուսաստանը, որին չի գնահատում։ Ժամանակին ես ստեղծեցի ռուսական անկլավը Գյումրիում։ Տեր-Պետրոսյանի շնորհիվ հիմնեցինք այդ բազան, ես իմ կոլեգայի հետ պայմանավորվեցի ու այդ ամենը հիմնադրեցինք։ Իսկ հիմա հայերը գնում են Ռուսաստանի դեսպանատան մոտ ու հորդորում ռուսներին գնալ երկրից։ Այդ մարդկանց  պարզապես պետք է գնդակահարել։ Թուրքերը աղոթում են, որ ռուսներն այնտեղից գնան,իսկ մենք մեջքով ենք շրջվում Ռուսաստանին։ Իսկ ինչու՞ պետք է Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը օգնեն ձեզ, եթե դուք դավաճանական քաղաքականություն են իրականացնում։Նույնիսկ պետականության արժանիքներ չկան։ Սերժ Սարգսյանը գնաց, իսկ հիմա այս մարդուն ասում են՝ գնա, չի գնում։ Լավ եթե չես գնում, գոնե կառավարի։ Պաշտպանության նախարարն ինչո՞վ է  զբաղված։ Ինչու են գյուղ առ գյուղ առաջ գալիս, ինչու ոչ մի քայլ չի ձեռնարկվում։

-Դուք նշում եք, որ ՌԴ դեսպանատան մոտ ցույցեր են լինում, բայց չէ՞ որ դա հասարակության մեծամասնությունը չեն անում և պետական դիրքորոշում չէ։

-Նույնիսկ եթե մեկ մարդ դա ասի, նույնիսկ ինչ-որ մի բոմժ, կամ մարմնավաճառ եթե նման բան ասի ու չենթարկվի պատասխանատվության՝ նման իրավիճակ կլինի։ Եթե  իշխանությունը միջոցներ չի ձեռնարկում, չի ձերբակալում այլ թույլատրում է՝ հերիք է։ Մարդիկ միգուցե 3 դոլարով գնան նման ցույցեր անեն ու դա իր հետևանքներն ունենա։ Վերցրեցին ու քանդեցին սփյուռքի նախարարությունը, սա ի՞նչ է նշանակում։ Ինչո՞վ են այդ մարդիկ զբաղվում։ Տեսեք Վրաստանը թշնամացան Ռուսաստանի հետ և ի՞նչ ստացան։ Ամերիկան իրենց  հիմա ոչ մի բանի տեղ չի դնում, իրենք թքած ունեն  վրացիների վրա, իրենց պլանն են միայն առաջ քաշում։Բոլորն էլ իրենց պլանն են առաջ քաշում, բայց  հայերը պետք է խելքները գլուխները հավաքեն։ Կարելի՞ է արդյոք դավաճանական մոտեցում ունենալ միակ դաշնակցի նկատմամբ։ Շուրջբոլորը թշնամիներ են, ոչ մեկի հետ պայմանավորվել չի լինի։

-Ռուսաստանն էլ հանդիսանում է նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրի երաշխավորը։ Կարծում եք՝ կատարո՞ւմ է  իր պարտականությունները։

Ռուսաստանը կանգնած է  Ղարաբաղում, ունի 2000 խաղաղապահ ու նրանք  ամբողջությամբ կատարում են իրենց պարտականությունները, ապահովում անվտանգությունը։ Բայց Սյունիքի հետ Ռուսաստանն ի՞նչ կապ ունի, դա հայ-ադրբեջանական սահմանն է։ Պայմանավորվել են, որ Լաչինի միջանցքով Ստեփանակերտի հետ կապ ապահովվի՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Բայց պայմանավորվել են, որ Մեղրիով, Զանգելանով ևս պետք է անցնեն՝ իրենց կողմից , իսկ դուք թույլ չեք տալիս։ Դա տեղի է ունենալու ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչի՞ց եք վախենում։ Իսկ Ալիևն ասում է՝ եթե չթողեք պատերազմով կգնամ ու ես հավատում եմ, որ կգնա։ Բայց եթե պայմանավորել եք՝ արեք։ Պուտինի շնորհիվ պատերազմը կանգեցվեց ու ձեռք բերվեց այդ համաձայնությունը, ուրեմն կատարեք։ Ինձ շատ է վրդովվեցնում այս իրավիճակը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում