Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Երբ մեկն ասում է՝ Քարվաճառը մերը չէ կամ  Շուշիին Շուշա է ասում, մի տականք էլ ղարաբաղցիներին թուրք է ասում. իրավիճակն էլ այսպես կլինի, բա ի՞նչ եք ուզում  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, ի՞նչ դիտարկումներ ու մտահոգություններ ունեք Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Արդյոք կարծում եք, որ հնարավոր են նոր պատերազմական գործողություններ  հակառակորդի կողմից։

Իհարկե, մտահոգված, վրդովված  ենք ու ցավում ենք այս ամենին հետևելիս։ Ես միշտ էլ ասել եմ, որ Արցախն ու Սյունիքը հայոց պետականության ողնաշարն են։ Հազար անգամ դժբախտաբար եմ ասում՝ հակառակորդը դա շատ ավելի լավ է պատկերացնում, քան մեր հասարակության որոշ մասը։ Դրա համար էլ իրենք Արցախի ու Սյունիքի նկատմամբ ունեն հատուկ հավակնություններ։ Գիտեն, որ ջարդելով այս երկու հենասյունները, մահացու հարված են հասցնելու հայոց պետականությանը։

Հիշում եք՝ միշտ ասում էինք, որ կան ստահակներ, որոնք ասում էին, թե Ղարաբաղը  բեռ է, Ղարաբաղում թուրքերն են… հիմա տեսնում եք, թե ինչ տեղի ունեցավ, իրականում Արցախը վահան էր, որ պահում էր Մայր Հայաստանը բազմաթիվ վտանգներից։ Իհարկե այսօր ծանր վիճակում ենք, բայց կապաքինվենք։ Հիմա էլ հակառակորդը Սյունիքի նկատմամբ ունի հավակնություններ, բայց պետք է հարցին շատ սառնասրտորեն մոտենանք, ճիշտ կազմակերպված աշխատենք, որ կարողանանք այս ամենին դիմակայել։ Հարկ եղած  դեպքում թույլ չտանք, ուժի միջոցով կանգնեցնենք։ Եթե հնարավոր է՝  բանակցություններ վարենք, սերտ համագործակցնեք մեր եղբայրական Ռուսաստանի հետ այս ամենին դիմակայելու համար։ Ռուսաստանը միակ գործոնն է, որը թույլ չի տալիս Ադրբեջանին լայնածավալ պատերազմ սկսել և ոչ միայն  Սյունիքի, այլևս Երևանի ուղղությամբ։ Սա ակնհայտ է, հետևաբար պետք է աշխատենք ու փորձենք իրավիճակից դուրս գալ։ Հակառակորդը տեսնում է, որ հայոց պետականությունը բարդ իրավիճակում է և օգտվում է իրավիճակից։

-Այսինքն՝ կարծում եք, որ այս անգամ էլ հնարավոր կլինի Ռուսաստանի օգնությամբ հարթել իրավիճակը։

-Անպայման։ Դա միակ գործոնն է, որը թույլ չի տալիս Ադրբեջանին սկսել լայնածավալ ագրեսիա հայոց պետականությունը կործանելու նպատակով։ Այլապես՝ ցանկացած պահին դա կարող են իրականացնել Թուրքիան ու Ադրբեջանը։

-Դուք մշտապես խոսել եք նաև ներքին իրավիճակի կայունության անհրաժեշտության մասին, բայց մենք տեսնում ենք, որ անգամ նման պահերին ներսում քաոս է և շատերը իրենց անձնական նպատակներից ելնելով էլ ավելի են փորձում թեժացնել  իրավիճակը։ Ի՞նչ վտանգներ կան այս առումով։

-Ես ասացի, որ տեսնում եմ, որ հայոց պետականությունը բարդ իրավիճակում է։Այդ բարդությունը տարբեր դրսևորումներ ունի։Դժբախտաբար մեր հասարակությունը և՛ պառակտված է և՛ թշնամացած։ Սա հակառակորդի համար ստեղծում է իդեալական պայմաններ է ստեղծում թշնամու համար։ Նորից եմ ուզում անդրադառնալ այդ տականքին, որ օրեր առաջ ղարաբաղցիներին նորից թուրք է կոչել.. Հաղխվերդյան է, թե ինչ աղբ է։ Որևէ մեկը նրա երեսին թքե՞լ է գոնե մեն անգամ։ Եթե ոչ, ուրեմն հասարակությունը հիվանդ է, ուրեմն հասարակության մեջ կան լուրջ արատներ ու սա լավ չի վերջանալու։ Նման զարգացումները շատ բանի մասին են խոսում։ Երբ մեկն ասում է, որ Քարվաճառը մերը չէ, թուրքինն է, երբ որևէ մեկը Շուշիին Շուշա է ասում, մի տականք էլ ղարաբաղցիներին թուրք է ասում… իրավիճակն էլ այսպես կլինի, բա ի՞նչ եք ուզում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում