Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Էնդերովիրուսային վարա՞կ, թե՞ ջրի թունավորում․ ինչ է տեղի ունեցել Սիսիան համայնքում

Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպքին ավելացել է ևս տասը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիսիանի ԲԿ–ի տնօրենը Անի Գրիգորյանը։ Շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցիները թունավորել են մեր աղբյուրներից մեկը, ինչն էլ հանդիսացել է վարակի պատճառ, չեն հաստատվել։

ԲԿ տնօրենը նշեց, որ հետազոտությունների արդյունքները պատրաստ չեն, այսօր օրվա վերջում կամ վաղը առավոտյան պատրաստ կլինեն հետազոտությունների արդյունքները։

«Ընդհանուր 306 հիվանդ հիվանդ ունենք, մեծ մասն արդեն լավացել են, որովհետև  կրիտիկական երևույթները շատ թեթև են ընթանում, և մե-կ մեկուկես օրվա ընթացքում մարդկանց վիճակը կարգավորվում է։ Հիվանդանոցում ունենք 5 հիվանդ՝ միջին ծանրության և դրական դինամիկայով»,-ասաց Անի Գրիգորյանը։

Մյուս բոլոր հիվանդները բուժում ստանում են տանը, բոլորը, նրա խոսքով, առողջության համաշխարհային կենտրոնի բուժաշխատողների հսկողության տակ են, որևէ լուրջ բուժում չի պահանջվում և մեկուկես օրվա ընթացքում վիճակը կայունանում է։

Որքանո՞վ է հավանական ջրից թունավորվման վարկածը, բժշկական կենտրոնի ղեկավարը նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, որովհետև և՛ ջուրն են հետազոտում, և՛ կեղտանմուշներն են հետազոտում։

Սիսիանի տարբեր թաղամասերից, տարբեր դպրոցներից, նախակրթարաններից են հիմնական վարակվածները։ Ըստ Անի Գրիգորյանի՝ կարող է լինել էնդերովիրուսային վարակ, կարող է ջրից լինել։

Այնուամենայնիվ, վարակվածների որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, հիմնական թեթև և միջին ծանրության են։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում