Իշխանասարի ուղղությամբ մարտերի մասին մայիսի 12-ի ապատեղեկատվական արշավը հերթական անգամ վկայեց, որ խորհրդարանի արտահերթ ընտրության շրջանակում Հայաստանում իշխանության ձևավորման իրավունքի համար պայքարը լինելու է շատ թեժ և առանց միջոցների խտրության: Իհարկե այդ առումով, հետևելով հայաստանյան հետպատերազմյան ներքաղաքական կյանքին, հազիվ թե որևէ իրապաշտ քաղաքացու մոտ առաջացած լիներ պատրանք, թե նախընտրական շրջանում գերակայելու է բովանդակային, գաղափարական մրցակցությունն ու քաղաքական հանդուրժողության մշակույթը: Ավելին, այսօր խնդիրն այն է, թե արդյո՞ք գոնե ընտրությունից հետո Հայաստանը շատ, թե քիչ կմտնի կայուն և կանխատեսելի մրցակցության ու քաղաքական պայքարի փուլ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ: