Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Ադամ Շիֆին պետք է միանան Կոնգրեսի շատ անդամներ․ մեր գործն այնքան էլ հեշտ չի լինելու․ Սասունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարո՛ն Սասունյան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ «Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ վտանգելով նոր պատերազմով»,-ասել է նա։ Վերջերս էլ Վիկտորիա Նուլանդն էր հայտարարել, որ պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ի՞նչ կարող է Հայաստանը ակնկալել Միացյալ Նահանգներից այս փուլում։

-Նախ պետք է ասեմ, որ Ադամ Շիֆը երկար տարիներ ԱՄՆ-ում Հայաստանի թունդ պաշտպան է եղել, և յուրաքանչյուր առիթով պաշտպանում էր մեր իրավունքները։ Այնպես որ հիմա էլ չեմ զարմանում, որ նման նամակ է գրել, բայց պետք էլ չէ չափազանցնել այս նամակի կարևորությունը։ Անշուշտ, մենք բարձր ենք գնահատում և ուրախ ենք, որ նման նամակով է դիմել, բայց ուզում էինք, որ Կոնգրեսի շատ անդամներ միանան այդ կոչին։ Բայց այդ քայլ անողը ոչ թե Շիֆն է կամ Կոնգրեսն է, այլ Բայդենի ադմինիստրացիան, և իրենք է, որ որոշելու են, թե ինչ պետք է անեն։ Մինչև հիմա, հակառակ նրան, որ նախորդ օրը 100 կոնգրեսական նամակ էր գրել նախագահին՝ խնդրելով Ամերիկայի կառավարությանը ձեռնարկել 6 քայլեր՝ ի նպաստ գերիների ազատ արձակման, և ստացված պատասխանում այդ վեց հարցերից և ոչ մեկին չկար պատասխան։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ մեր գործն այնքան էլ հեշտ չի լինելու։ Եվ, իհարկե, մենք ուրախ ենք, որ Բայդենն ընտրվեց, բայց մարդիկ էմոցիոնալ, ծայրահեղ, զգացական ռեակցիա ունեն, որ եթե Բայդենն ընտրվեց, մենք հասանք մեր նպատակին և ինչ ուզենք, Բայդենը կանի մեզ համար։ Սա լուրջ մոտեցում չէ, որովհետև Բայդենը ԱՄՆ նախագահն է, ոչ թե Հայաստանի, Բայդենն իր բոլոր որոշումներն ընդունելիս առաջին հերթին նկատի է ունենում ԱՄՆ շահերը և ոչ թե, թե այս կամ այն երկիրն ինչ կցանկանան։ Անշուշտ, ինչ-որ երկրներ, ներառյալ Հայաստանը, կարող են իրենց պահանջները ներկայացնել, և՛ Բայդենի, ՛ պետքարտուղարի գրասենյակը նկատի կունենան, թե ինչ են խնդրում իրենցից և իրենք կորոշեն ինչպե արձագանքել։ Թեպետ մենք՝ հայերս, այստեղ բավականին գործունյա ենք և մեր ներդրումն ունենք քաղաքական դաշտում, բայց դա չի նշանակում, որ մենք այնքան հզոր համայնք ենք, որ ինչ ուզենք, ԱՄՆ կառավարությունը պետք է անի։ Նման բան չկա, այդքան հզոր չենք, բայց այդքան տկար էլ չենք, ունենք որոշ կարողություններ։ Եվ ինչ էլ լինի, որքան էլ մեր խնդրանք-պահանջներն անկարելի լինի կյանքի կոչել, մենք, համենայն դեպս, պետք է այդ պահանջները ներկայացնենք, պայքարենք, լոբբինգ անենք, և փորձնեք հասնել նրան, որ ԱՄՆ կառավարությունը մեր խնդրանքին ընդառաջի և անի այն, ինչ ուզում ենք։ Մյուս կողմից, պետք է իրատես լինենք և հասկանանք, որ այնպես չէ, որ Բայդենը մեր ամեն ուզածին պետք է ընդառաջի։

-Կարծում եք՝ բացի Ադամ Շիֆից այլ պաշտոնյաներ նույնպես պետք է արձագանքնեն Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների՞ն։

Այո՛, և կարծում եմ, որ մյուսները նույնպես պետք է գրեն նամակ, միանան Շիֆին։ Եվ անկախ նրանից, թե այդ նամակի պատասխանը մեզ համար հաճելի կամ տհաճ կլինի, մենք պետք է շարունակենք մեր պայքարը, պահանջենք, դիմենք նրանց, որ մեր նպատակին, արդյունքին հասնել։ Պետք է անընդհատ հետապնդել մեր նպատակը։ Մյուս կողմից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները փոխվում են, նոր  դեպքեր են պատահում սպասելի կամ անսպասելի, որոնք ազդում են մեր պահանջների վրա, որոշը՝ դրական, որոշը՝ բացասական։ Եվ ուրեմն երբ մի իրավիճակ է ստեղծվել, որի մեջ մենք չենք կարող առաջ գնալ, չպետք է մտածենք, որ նման կերպ պետք է մնա, քանի որ իրավիճակները փոփոխվում են, կարող են փոխվել ի վնաս կամ ի շահ մեզ։

-Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը որևէ կերպ չի արձագանքում, ՀԱՊԿ անդամ Հայաստանը աջակցություն չի ստանում այս պահին, հնարավո՞ր է Միացյալ Նահանգները ստանձնի անվտանգության ապահովումը։

-Չեմ կարծում՝ Միացյալ Նահանգները նպատակ ունեն դոմինանտ դառնալու, որովհետև Միացյալ Նահանգները շատ ավելի մեծ հարցեր ունի լուծելու Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, հատկապես Ռուսաստանի հետ, նաև Չինաստանի, որը կարևոր մրցակից է Միացյալ Նահանգների համար, և նախագահ Բայդենի կառավարությունը այնքան է զբաղված այս մեծ հարցերով, որ այս պահին այնքան էլ չեն մտածում Հայաստանի մասին։ Միակ բանը, որ կարող ենք սպասել, որ Բայդենի իշխանությունն ավելի գործունյա և ակտիվ դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ։ Եվ սա արդեն մեծ առավելություն կլինի մեզ համար, այն, ինչ չենք ունեցել վերջին չորս տարիներին Թրամփի նախագահության ժամանակ։

Ուրեմն պետք է իրատես լինել, շարունակել պայքարը, բայց ոչ չափից ավելի խանդավառվել։ Պետք է հետևել, մասնակցել այս զարգացումներին և տեսնել, թե ինչ կարող ենք մենք շահել և որքան հեռու կարող ենք գնալ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում