Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ռուսաստանի դերը Իշխանասարի ուղղությամբ ծրագրված սադրանքի գործում

Դա եղել է կեղծ քարտեզներով նախապես ծրագրված սադրանք, կառավարության մայիսի 13-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մայիսի 12-ին Իշխանասարում տեղի ունեցած հայտնի իրողությանը, երբ ադրբեջանական զինուժը առաջ է եկել մոտ 3 կմ և հատել Հայաստանի ինքնիշխան սահմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մայիսի 13-ին կգումարվի ԱԽ նիստ, որպեսզի քննարկվեն Հայաստանի անելիքները: ԱԽ նիստ տեղի էր ունեցել նաև մայիսի 12-ի ուշ երեկոյան: Այն, որ 13-ին էլ անցկացվելու է ԱԽ նիստ, վկայում է, որ խոսքը բավականին լուրջ և խորքային իրողության մասին է: Միևնույն ժամանակ, կազմակերպված և ծրագրված սադրանքի մասին Փաշինյանի հայտարարությունը բավականին բազմիմաստ է:

Մասնավորապես, հարց է առաջանում, թե որն է սադրանքի կազմակերպիչների շրջանակը: Այն սահմանափակվում է միայն Ադրբեջանով և Թուրքիայով, թե՞ կազմակերպիչների շրջանակում կարող է լինել նաև Ռուսաստանը: Համենայնդեպս, այդ հարցը առնվազն տեսականում արժանի է դիտարկման, հաշվի առնելով այն, որ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու այցից անմիջապես հետո: Իհարկե, այդ տրամաբանությունը դիտարկելի է դարձնում և այն, որ սադրանքը կազմակերպվել է իբրև դեմարշ Ռուսաստանի դեմ: Այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչ պատասխան կարող է տալ դրան Ռուսաստանը: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա Հայաստանի փոխարեն: Արդեն մի հոդվածով անդրադարձել եմ, որ ինքնին առանցքային հարց է, թե ինչպես են իրավիճակի համար պատասխանատու հայաստանյան գերատեսչությունները թույլ տվել, որ Բաքուն անարգել իրականացնի ծրագրված սադրանքը: Եվ այդ հանգամանքը ի դեպ իր հերթին արդիական է դարձնում սադրանքի կազմակերպիչների շրջանակի բազմաշերտության դիտարկման առնվազն տեսական հնարավորությունը:

Բայց, Ռուսաստանը պետք է պատասխան տա իր փոխարեն, ոչ միայն որպես Հայաստանի անվտանգային դաշնակից, որն ունի որոշակի պարտավորություններ ՀՀ տարածքի անվտանգության իմաստով, այլ առաջին հերթին թերևս որպես նոյեմբերի 9-ի համաձայնագրի «միջնորդ-պատասխանատու»: Ռուսաստանն ի վիճակի՞ է ապահովել համաձայնագրի կատարումը: Այդ իմաստով փաստորեն դառնում ենք երկրորդ փաստի ականատես, որը կասկածի տակ է դնում ՌԴ կամ կարողությունը, կամ էլ ցանկությունը՝ կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի սեփական պատասխանատվությանն առնչվող քայլեր: Ռազմագերիների հարցին զուգահեռ, ավելանում է Ադրբեջանի սադրանքների զսպման հանգամանքը, կրկնենք՝ եթե Ռուսաստանն ինքը չունի մասնակցություն այդ սադրանքների ծրագրմանն ու դերակատարում դրանց իրականացումն ապահովելու հարցում: Բոլոր դեպքերում՝ չի կարողանում Ռուսաստանը, թե չի ցանկանում, աներկբա է մի բան, որ Հայաստանը պետք է առավելագույնն անի անվտանգային ռազմական և քաղաքական երաշխիքների բարձրացմանն ուղղված այլընտրանքային հնարավորություններ ձևավորելու համար, որոնք ենթադրում են ոչ միայն ներքին կարողության աստիճանի էական բարձրացմանը միտված քայլեր, այլ նաև արտաքին աջակցող հավելյալ գործընկերային մեխանիզմների ապահովման: Ընդ որում, սեփական պատասխանատվության իրացման մեղմ ասած թերության պայմաններում այդ հարցում Հայաստանի հանդեպ Ռուսաստանից խոչընդոտի հարուցումը կարող է վկայել միայն ադրբեջանական սադրանքների ուղղակի, թե անուղղակի քաջալերման մասին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում