Ֆրանսիան hետ է կանչել Ուկրաինայում իր դեսպան Ժակ Ֆորին. Այս մասին հայտնում է УНИАН գործակալությունը: Չնայած Ֆրանիսիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանում հետ կանչելու պատճառները, բայց ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է Ուկրաինայի ներքին գործերի հրապարակային քննադատությանը: Օրինակ, Ֆորը հայտարարել էր, որ Յուլյա Տիմոշենկոյի դատն ավելի շատ կապ ունի «քաղաքականության հետ, քան «իրավունքի»:
Դատարանն արդեն երեք անգամ մերժել է Տիմոշենկոյին կալանքից ազատելու մասին միջնորդությունները, չնայած որպես երաշխավոր հանդես են եկել հայտնի ուկրաինացիներ և անգամ եկեղեցին:











































