ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում: ԱՄՆ կոնգրեսականն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում:
Փալոնը նկատել է՝ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,- նշել է կոնգրեսականը: