Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչպես են առաջացել ադրբեջանցիները Իշխանասարում. սաբոտա՞ժ, թե՞ անգործություն

Մայիսի 12-ի ուշ երեկոյան անվտանգության խորհրդի նիստը, որն անցկացվել է Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոսում է թերևս այն մասին, որ Սյունիքում Իշխանասարի ուղղությամբ ստեղծված իրավիճակը պարզապես ընթացիկ հետպատերազմյան լարվածության հերթական դրվագ չէ: Իհարկե, եթե Հայաստանում չլիներ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը ժամանել էր մայիսի 12-ին պաշտոնական այցով, հնարավոր է անվտանգության խորհրդի նիստը տեղի ունենար ոչ թե ուշ երեկոյան, այլ ավելի վաղ:

Մյուս կողմից, ժամանակի հարցը այստեղ այդքան էլ երկրորդական հանգամանք չէ, թեև գլխավորը իհարկե հարցն է, թե ինչպես է հնարավոր դարձել ադրբեջանցիների մոտ 3 կմ առաջխաղացումը, ինչու՞ այն չի կանխվել հայ սահմանապահ կամ դիրքապահ ստորաբաժանումների միջոցով, ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համար: Սա ի վերջո առանցքային հարց է նաև այն համատեքստում, որ Հայաստանը մտել է նախընտրական փուլ, երբ պետությունը դառնում է գերզգայուն: Ըստ այդմ, գերկարևոր է դառնում պետական կառավարման էֆեկտիվության և կանխատեսելիության խնդիրը ոչ միայն արտաքին սահմանին, այլև դրանից ներս: Որովհետև, եթե սահմանների համար անվտանգային պատասխանատվություն կրող կառույցները թերացել են այնտեղ, չկա որևէ երաշխիք, որ ընտրական պրոցեսի ժամանակ չեն թերանալու նաև այսպես ասած թիկունքում: Առավել ևս, որ ժամանակակից աշխարհում, միաժամանակ հետպատերազմյան Հայաստանի նրբությունները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ Հայաստանի համար մեծ հաշվով չկա արտաքին սահման ու թիկունք՝ սահման է ամենուրեք:

Անշուշտ քննարկելի են Իշխանասարում տեղի ունեցածի, ընդհանրապես Սյունիքում ծավալվողի արտաքին քաղաքական, ռեգիոնալ ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական համատեքստերը, ինչը արել ենք և պարբերաբար անում ենք տարբեր հրապարակումներով: Սակայն դրանից բացի, քննարկելի է ներքին պատասխանատվության և պետական կառավարման կանխատեսելիության հարցը: Արդյո՞ք տեղի չի ունեցել սաբոտաժ, կապված հենց նախընտրական իրողությունների հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե Իշխանասարում ծավալվածը ինչպիսի շեշտադրումներով ուժգին ալիքով ծավալելու փորձ արեցին Հայաստանում քաղաքական հետաքրքրություն ունեցող շրջանակները: Հետևաբար, արդյո՞ք մենք վաղը ականատես չենք լինի հնարավոր այլ սաբոտաժների թե Սյունիքում, թե Հայաստանի այլ հատվածներում, որոնք կարող են չունենալ լոկ սահմանային շարժի բնույթ: Թե՞ պարզապես եղել է աշխատանքային պարզ անգործություն և ոչ կոմպետենտություն: Բոլոր դեպքերում, հանրությունը պետք է ստանա այդ հարցում համոզիչ պատասխան և լինի շոշափելի հետևանքի ականատես, քանի որ այդ հանգամանքը, որքան էլ լինի տարօրինակ, էական նշանակություն ունի Հայաստանում ընտրական գործընթացում հանրային սուբյեկտության գերակայությունն ապահովելու տեսանկյունից: Այդ սուբյեկտությունը էապես պայմանավորված է հանրության հոգեբանական վիճակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում