Binance բորսայում բիտքոին կրիպտոարժույթի գինը նվազել է 17․37 տոկոսով՝ հասնելով 46.9 հազար դոլարի։ Այս մասին հայտնում է CoinMarketCap պորտալը։
Նշվում է, որ անկումը պայմանավորված է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի հայտարարություններով։ Նա կասեցրել է էլեկտրամոբիլների՝ բիտքոինով գնման հնարավորությունը՝ մատնացույց անելով կրիպտոարժույթի մայնինգի ոչ էկոլոգիական մեթոդները։